Հաղորդավար Արմեն Սարգսյանն ու Նարե Համբարձումյանը երեկ ամուսնացան

    10573

    ShowBiz.am-ն իր ընթերցողներին հայտնել էր, որ հաղորդավար Արմեն Սարգսյանի ու Նարե Համբարձումյանի հարսանիքը տեղի է ունենալու հուլիսի 1-ին: Մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ Արմենը նշել էր, որ պատրաստվում են շատ մեծ շուքով տոնել և մեծ հարսանիք ունենալ:

    «Ամեն բան անում ենք երկուսով, որոշում ենք երկուսով և այդպես էլ պետք է լինի մեր ողջ կյանքում»,- ասել էր Արմենը:

    Զրույցի ընթացքում հաղորդավարը խոստովանել էր, որ այսօր հարսանիք անելը բավականին թանկ հաճույք է, սակայն իրենք տոնել են բավականին մեծ մասշտաբով և շատ հյուրեր են ունեցել:

    Զույգը, ինչպես նշել էր Արմենը, դեռևս հարսանեկան ճանապարհորդություն չի պլանավորել չափազանց զբաղվածության և աշխատանքի պատճառով:

    Արմենի և Նարեի ֆեյսբուքյան էջերը ողողված են հարսանեկան լուսանկարներով:

    Facebook Comments