Ալեքսանդր Պետրովը հիասթափված է անտաղանդ ռեժիսորներից

Ռուս դերասան Ալեքսանդր Պետրովը հայտարարել է, որ հոգնել է ֆիլմերում նկարահանվելուց: Ալեքսանդրն ասում է, որ դեմ չէր լինի հանգստանալ և վերականգնել ուժերը: Նա նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում: Չնայած իր երիտասարդ տարիքին՝ Ալեքսանդրը հաջողակ ու պահանջված դերասան է: Նա իր հարցազրույցներում նշում է, որ կցանկանար ավելի հետաքրքիր առաջարկներ ստանալ, քանի որ իր դերեը դարձել են միօրինակ: Երիտասարդը հիասթափված է ժամանակակից անտաղանդ ռեժիսորներից: Պետրովը ցանկանում է ապագայում դառնալ ռեժիսոր: