Յոգայով մոլի զբաղվող աստղերը

Ռուս  աստղերից շատերը  զբաղվում են յոգայով, որպեսզի ունենան սլացիկ կազմվածք և ձեռք բերեն հոգու, մարմնի լիակատար ներդաշնակություն։ Հնդկական հոգևոր պրակտիկան օգնում է ստեղծել հուզական հավասարակշռություն, հանգստանալ և թոթափել կուտակված սթրեսը:

Նյուշա
Յոգան դարձել է Նյուշայի կենսակերպի անբաժանելի մասը։ Երգչուհու ընտրած ուղղությունը հիմնված է հանրահայտ «հաթհա» յոգայի տեխնիկայի վրա։ Նյուշան պատրաստվում է հրատարակել իր հեղինակային գիրքը, որտեղ մանրամասն նկարագրված են յոգայի 60 տարբեր դիրքեր:

Վերա Բրեժնևա
Վերա Բրեժնևայի համար յոգան արագ հանգստանալու և ծանր օրվա վերջում վերականգնվելու միջոց է: Մարզումները օգնում են Բրեժնևային պահպանել քաշը եւ ունենալ իդեալական մարմին:

Քսենիա Սոբչակ
Հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը սկսել է յոգայով զբաղվել մեջքի ուժեղ ցավերի պատճառով։ Ժամանակի ընթացքում պարապմունքները սկսել են հաճույք պատճառել նրան, և հիմա Սոբչակն իր կյանքը չի պատկերացնում առանց մեդիտացիայի։ Ճանապարհորդելու ընթացքում ՝ Քսենիան փորձառու վարպետների մոտ յոգայի նոր էլեմենտներ է սովորում:

Սաթի Կազանովա
Սաթին 10 տարի է ուսումնասիրում է ու լրջորեն զբաղվում  է յոգայի «Ատմա Կրիա»ուղությամբ, որը բաղկացած է տարբեր բուժիչ տարրերից: Այս տեսակի յոգան հիմնականում նախատեսված է ոչ թե ֆիզիկական պատրաստվածության, այլ էներգիայի հետ ճիշտ աշխատելու համար: