Պրոխոր Շալյապին․ «Ես չեմ ուզում ամուսնանալ, միայն ուզում եմ հաճելի գիշերներ անցկացնել»

Հունիսի 22-ին` Լերա Կուդրյավցևայի հետ հարցազրույցի ժամանակ, Պրոխոր Շալյապինը պատմեց Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկու հետ իր ապագա ծրագրերի մասին:
Երբ Պրոխոր Շալյապինը և Վիտալինան  լրագրողներին պատմեցին իրենց սիրային հարաբերությունների մասին, բոլորը կարծեցին՝ դա Պրոխորի հերթական կեղծ սիրավեպերից մեկն է: Լերա Կուդրյավցևային Պրոխորը խոստովանեց, որ նրա և Վիտալինայի  հարաբերությունները, միանգամայն, լուրջ են: Այդ ժամանակ Լերա Կուդրյավցևան որոշեց ճշտել՝ երբ սիրահարները կամուսնանան։ Շալյապինը խոստովանեց․ «Մենք Վիտալինայի հետ հարսանիք չենք ծրագրում, մեզ հաճելի է, պարզապես, միասին ժամանակ անցկացնել։ Ես չեմ ուզում ամուսնանալ, ուզում եմ հաճելի գիշերներ անցկացնել։ Հարսանիք չի լինելու, բայց ես խոստանում եմ Վիտալինային՝ միշտ միասին ենք լինելու»։
Զարմանալի է, բայց Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան լիովին ընդունել է իր սիրեցյալի դիրքորոշումը և պատրաստ է նման  հարաբերությունների: