Ջենիֆեր Լոպեսի փեսացուն վիրավորել է Քայլի Ջեններին

Met Gala 2019 մրցանակաբաշխության ժամանակ Ջենիֆեր Լոպեսի ամուսինը, ծանոթանալով Քայլի Ջեների հետ, ինստագրամում գրել է իր տպավորությունները՝ ծաղրելով Ջեներին: Լոպեսի փեսացուն՝ Ալեքս Ռոդրիգեսը, գրել է. «Միթե այդքան հարուստ, կայացած, գեղեցիկ աղջիկը կարող է այդքան հիմար զրույցներ վարել՝ խոսելով միայն իր հարստությունից ու ինստագրամյան հետևորդներից»:
Հիշեցնենք, որ Լոպեսն ու Ջեները մտերիմ ընկերուհիներ էին և Ալեքսի այս հրապարակումը դարձել է աղջիկների վիճաբանության պատճառը: Քայլին մեկնաբանություն է թողել Ռոդրիգեսի այդ հրապարակման տակ՝ ասելով, որ Ջենիֆեր Լոպեսի նման կիրթ և արիստոկրատ կինն իրավունք չուներ ընտրել այդպիսի անտակտ գեղջուկի: