«Տեսքս միշտ իմ օգտին է աշխատել»․ Շպռոտի և Թաթուլի զուգերգը, ԱՄՆ-ում նկարահանած տեսահոլովակի նկարներն ու երգչուհու գայթակղիչ կերպարները

«Կտրիճ Դավո», «Հետդ կգամ» ու նմանատիպ այլ երգեր ԱՄՆ-ում բնակություն հաստատած Շպռոտին թույլ տվեցին համտեսել կոմերցիոն երգեր ներկայացնելու պտուղները, արդյուքնում նա սկսեց ներկայացնել հենց այդպիսի երգեր:

Տիգրան Ժամկոչյանի հետ զուգերգ ներկայացնելուց հետո Շպռոտը համագործակցության առաջարկ է արել Թաթուլին: Երգիչը համաձայնել է աշխատել նրա հետ, մեկ շաբաթից նրանք լսարանին կներկայացնեն նոր տեսահոլովակ, մինչ այդ Շպռոտը Tert.am Life-ին է տրամադրել բեքսթեյջ լուսանկարներն ու պատմել համագործակցության մասին:

«Վաղուց էի ուզում համագործակցել Թաթուլի հետ, քանի որ ինձ համար նա լավագույնն է իր ոճի մեջ: Ընտրել ենք Թաթուլի հին երգերից մեկը: Տեսահոլովակը սյուժետային գիծ չունի: Ես իմ տեսահոլովակներում չեմ հետևում  սյուժետային գծին: Նախընտրում եմ գեղեցիկ տեսարաններ, գույն, դետալներ»,- ասաց երգչուհին, որը տեսահոլովակում կներկայանա գայթակղիչ կերպարներով:

Շպռոտի համար արտաքին գրավչությունը կարևոր հանգամանք է: «Ինձ համար տեսքը մեծ նշանակություն ունի, քանի որ այն միշտ աշխատել է իմ օգտին»,- ասաց երգչուհին ու հավելեց, որ տեսահոլովակում տարբեր կերպարներով է լինելու:

Ըստ երգչուհու՝ նկարահանումները շատ լավ են ընթացել: Չնայած եղանակը փոքր-ինչ խանգարել է, Շպռոտը շեշտեց, որ աշխատանքային լավ օրեր են ունեցել:

«Անձրևոտ եղանակ էր, ինչից մի քիչ նեղվել էի, բայց նկարահանումները շատ ուրախ անցան: Սիրում եմ թիմային աշխատանք, սիրում եմ աշխատել պրոֆեսիոնալների հետ,- ասաց նա ու, որպես հետաքրքիր դրվագ, առանձնացրեց կենդանիների հետ տեսարանները: -Նկարահանման ժամանակ ունեինք շատ գեղեցիկ շունիկ և հավ: Հավին 3 օր պահել եմ, արդեն անուն էի տվել՝ Մաշա։ Տիրոջը խնդրել եմ հանկարծ չմորթել նրան: Խոստավան չմորթել և նրա ածած ձվերը թանկով վաճառել:)»:

Առանց խուսափելու Շպռոտն ուղիղ ասում է՝ այո, աշխատանքը կոմերցիոն նպատակ ունի: «Միանշանակ, իմ վերջին տարիների աշխատանքները միայն կոմերցիոն նպատակ են հետապնդում, ուղղակի նույնիսկ այդ դեպքում ես սիրում եմ աշխատել ամբողջ ուժով և հնարավորինս որակյալ աշխատանք մատուցել: Դրանում ինձ շատ է օգնոււմ իմ երգերի երաժշտական պրոդյուսեր Լազզարոն»,- ասաց նա:

Կոմերցիոն աշխատանքները բարելավել են նաև Շպռոտի կարգավիճակը: ԱՄՆ տեղափոխվելոըց հետո տարբեր աշխատանքներով գումար վաստակած երգչուհին ոգևորությամբ նկատեց, որ հիմա ավելի շատ է վաստակում երգելով, քան առաջ:

Ամերիկյան կյանքին երգչուհին արդեն հարմարվել է, չնայած ասում է, որ շատ է կարոտել ընտանիքի անդամներին, հայրիկին: Քանի որ Շպռոտի ստացած կարգավիճակն իրեն արդեն թույլ է տալիս դուրս գալ ԱՄՆ-ից, նա կարողանում է պարբերաբար լինել Հայաստանում: Վերջին այցը փետրվարին էր, ասաց, որ շատ է ցանկանում գալ նաև ամռանը:

Աղբյուրը՝ Life.tert.am