Եկատերինա Իվանչիկովան ու մայրիկը․ սիրառատ լուսանկարներ

IOWA խմբի սոլիստ Եկատերինա Իվանչիկովան ուրախացրել է երկրպագուներին մայրիկի հետ սիրառատ ու յուրահատուկ լուսանկարներով: Եկատերինան հարցազրույցում պատմել է՝ որքան մեծ դեր է ունեցել մայրիկն իր կայացման ու ինքնահաստատման մեջ:
Իվանչիկովան անկեղծանում է՝ պատմելով.«Ես երբեք վստահ չեմ եղել իմ ուժերի վրա: Ապա ինձ նայեք. նիհար, ոչ գեղեցիկ, ոչ սեքսուալ, ոչ շատ խելացի և որտե՞ղ պետք է ես հաջողության հասնեի: Մայրիկս ինձ միշտ ոգևորում էր ու անհաջողության դեպքում՝ հուսադրում: Մայրիկս ինձ մի կերպ է հասցրել այն ամենին, ինչ ես ունեմ՝ հրելով ու ստիպելով: Շնորհակալ եմ նրան: Միշտ հիշեք մարդիկ, ովքեր անշահախնդիր են ձեզ սիրում՝ ձեր մայրերն են»։
Եկատերինան դպրոցական տարիքում աչքի չի ընկել կարգապահությամբ։ Աղջիկը ցածր առաջադիմություն է ունեցել, որովհետև դասերի փոխարեն զբաղվել է երաժշտությամբ։ Մայրիկը, սակայն, նրան երբեք չի քննադատել դրա համար, այլ օգնել ու աջակցել է։