«Ալեքսանդր Մաքուին» նորաձևության տունը ներկայացնում է իր 2019- 2020 գարուն-ամառ հավաքածուն

«Ալեքսանդր Մաքուին» նորաձևության տունը ներկայացնում է իր ամենահզոր հավաքածուն։

Նորաձևության տան դիզայներները ներկայացրել են պիջակները, վերարկուները և տղամարդկանց դասական զգեստապահարանի այլ էլեմենտները՝ նրանց նորովի հավաքելով և վերաիմաստավորելով: Դիզայներները ուժեղ տղամարդկանց կերպարներ են ստեղծել, որոնց հատուկ է կասկածամտությունն ու կիրքը:

Նորաձևության տան հիմնադիր Ալեքսանդր Մաքուինը մահացել է 2010 թվականին, սակայն նրա դիզայներները շարունակում են առաջնորդվել մեծանուն մոդելիերի ձեռագրով:
1996 թվականին Մաքուինը Givenchy նորաձևության տան գեղարվեստական ղեկավարն է եղել, իսկ 2001 թվականին՝ Gucci Group-ի:
Ալեքսանդրն ուներ ոչ ավանդական սեռական կողմնորոշումներ, նրա ամուսինը փաստավավերագիր Ջորջ Ֆորսայթն էր:
2010 թվականի փետրվարի 2-ից՝ մոր մահից հետո, դիզայները խորը դեպրեսիայի մեջ է ընկնում, ինչի պատճառով էլ 9 օր անց ինքնասպան է լինում՝ կախվելով սեփական զգեստապահարանում: