Լուլյե Մոնիկի նրբագեղ ու էլեգանտ 2019- 2020 գարուն-ամառ հավաքածուն

Լուլյե Մոնիկը աշխարհում համարվում է հարսանյաց զգեստների լավագույն մոդելավորողներից մեկը։ Նա մանկուց երազել է դառնալ ոճաբան և հենց իր հարսանեկան արարողությունն էլ օգնել է Լուլյեին մեծ հաջողությունների հասնել կարիերայում:

Տեսնելով, որ հարսանյաց սրահներում բոլոր զգեստները միօրինակ են ու տգեղ՝ Մոնիկը որոշում է ինքնուրույն կարել իր զգեստը: Ընկերներն ու ծանոթները հարսանիքին տեսնելով աղջկա առանձնահատուկ հեղինակային զգեստը՝ սկսում են զգեստներ պատվիրել նրա մոտ:
1996 թվականին նա ծնողներից 20.000 դոլար է պարտք վերցնում, որպեսզի ստեղծի իր սեփական հավաքածուն: Կարելով հարսանյաց զգեստներ քույրերի, ընկերուհիների և ծանոթների համար՝ նա ստեղծում է այնպիսի հաջողված հավքածու, որի շնորհիվ 7 հարսանյաց սրահ նրա հետ որոշում են համագործակցել:

Փայլուն ցուցադրություններից հետո Լուլյեն հիմնում է իր Monique Lhuillier բրենդը:
Լուլյե Մոնիկը հայտնի է իր երեկոյան զգեստներով: Նրա մոդելավորած զգեստների սիրահարն են Գվինեթ Պելտրոուն, Դրյու Բերիմորը, Քրիստիան Ստյուարտը և ԱՆջելինա Ջոլին: Դիզայները նախընտրում է էլեգանտ ու կանացի ոճը։ Ըստ Մոնիկի՝ դասական նրբագեղությունը անկրկնելի է դարձնում ամեն կնոջ։
Ձեզ ենք ներկայացնում նրա 2019- 2020 գարուն-ամառ հավաքածուն։