Հնդիկ դերասանների զբոսանքը Երևանի փողոցներում Վարդան Սարգսյանի հետ

Ինչպես արդեն հայտնի է, հնդիկ դերասանների կազմն արդեն Հայաստանում է: Նրանք Երևան են ժամանել երեկ կեսօրին:

Զվարթնոց օդանավակայանում տիրող աժեոտաժը վկայում էր այն մասին, որ նրանք բոլորն էլ շատ սիրված են ու սպասված: Հայտնի ու սիրելի դարձած հեռուստասերիալների դերասաններին դիմավորելու էին եկել երկրպագուները, լրագրողներն ու իհարկե նրանց մտերիմ ընկեր Վարդան Սարգսյանը:

Ներկայացնում ենք մի քանի լուսանկար, որոնք տեղ են գտել Վարդանի ինստագրամյան էջում. ինչպես երևում է, ժամանումից հետո Վարդանն ու դերասանները զբոսնել են Երևանի փողոցներում և վայելել երեկոն:

Հիշեցնենք, որ համերգը տեղի կունենա այսօր՝ ժամը 19:00-ին Մարզահամերգային համալիրում: