«Valentino». 2019-2020 գարուն- ամառ նոր հավքածուն

«Գեղեցկությունը հավերժություն է, որը տևում է մեկ ակնթարթ»
                                                                                         Գարավանի Վալենտինո

Վալենտինո Գարավանին բարձր նորաձևության վերջին կայսրն էր և հարյուրամյակի մեծագույն դիզայներներից մեկը: Իր կարիերայի սկզբում նա ցանկանում էր փոխել իտալական նորաձևության դեմքը: 85-ամյա իտալացի դիզայները՝ Գարավանին, «Valentino» նորաձևության տան և «Valentino Garavani», «Valentino Roma» ապրանքանիշերի հիմնադիրն է: Մոդելիերը խենթանում էր կարմիր գույնի համար: Նորաձևությունից հեռանալով՝ 2008 թվականին, իր վերջին հավաքածուն Գարավանին անվանեց «Red Valentino»:

Վալենտինոն դեռ մանկուց, մյուս երեխաների հետ խաղալու փոխարեն, սիրում էր նկարել: Նա իր աղջիկ ընկերների համար նկարում էր տիկնիկների զգեստներ: Ծնողները, տեսնելով փոքրիկի այս սերն ու տաղանդը, 15 տարեկան Վալենտինոյի հետ տեղափոխվեցին Միլան, որպեսզի տղան այնտեղ կարողանա ուսանել Արվեստի ակադեմիայում: Գարավանին պատմում է, որ հենց իր ուսման շնորհիվ էլ հասել է բոլոր հաջողություններին:
1989 թվականին Հռոմում արդեն ինքը՝ մոդելիերը, հիմնեց իր սեփական ակադեմիան:

Վալենտինոյի մոդելավորած հարսանեկան շքեղ զգեստներով են ամուսնացել  Էլիզաբեթ Թեյլորը, Ժակլին Քեննեդի-Օնասսիսը, Քորթնի Կոքսը, Ջեննիֆեր Լոպեսը, Էնն Հեթոուեյը, Շվեդիայի արքայադուստր Մադլենը:

Ձեզ ենք ներկայացնում «Valentino» նորաձևության տան ներկայացրած 2019-2020 գարուն-ամառ հավաքածուն, որ ոչ միայն խիստ նորաձև է, այլև իր յուրատիպ դիզայնի շնորհիվ նորաձևության աշխարհում ինքն է թելադրում նոր կանոններ: