«Եվս մեկ հրաշք մեր կյանքում». Աննան և Արամեն սպասում են 2-րդ բալիկին

By

Աննա Թովմասյանն, անակնկալի բերելով իր հետևորդներին, տեսանյութ է հրապարակել իր Ինստագրամում՝ բոլորին տեղյակ պահելով, որ իրենց ընտանիքում համալրում է սպասվում:

Երջանիկ ամուսինների համար ընկերներն անակնկալ էին կազմակերպել:

Աննան ու Արամեն բացելով մեծ տուփը հասկանում են, որ կրկին աղջիկ են ունենալու, բայս սա միայն  ընկերների կազմակերպած անակնկալ խաբկանքն էր:

Քիչ անց նրանց տալիս են մի տուփ, որտեղ դրված է կապույտ գույնի ավտոմեքենա և վրան գրված՝ «Բարև մամա, բարև պապա։ Ես Մարատն եմ»։ Նշենք նաև, որ տղա երեխա ունենալն ու նրան իր հոր պատվին Մարատ անվանակոչելն Արամեի վաղեմի երազանքն է։

«Եվս մեկ հրաշք մեր կյանքում։ Դիտեք, թե ինչպես են մեզ խաբել։ Ես նույնպես տեղյակ չէի, թե ինչ սեռի երեխայի ենք սպասում»,- տեսանյութին կից գրել է Աննան:

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ