Քրիստինա Ագիլերա․ «Ես կլինեմ գեր, բայց երջանիկ»

Քրիստինա Ագիլերան երբեք գոհ չի եղել իր քաշից։ Երգչուհու գիրության պատճառը գենետիկան է։ Քրիստինայի քաշը այս մի քանի տարիների ընթացքում տատանվել է 48-85 կիլոգրամների միջև։ Ագիլերան անդադար հետևում է տարբեր դիետաների և ակտիվ զբաղվում է սպորտով, սակայն կորցրած կիլոգրամները միշտ վերադառնում են։
Քրիստինա Ագիլերան լրագրողներին պատմում է․ «Սարսափելի է անդադար ապրել՝ վախենալով ճարպակալումից։ Ես երբեք չեմ կարողացել հանգիստ օգտագործել իմ սիրելի սնունդը, որովհետև անդադար վախեցել եմ, որ կգիրանամ։
Տարիներ շարունակ իմ օրը սկսվում է կշեռքի վրա կանգնելուց։ Իմ տրամադրությունը միշտ կախված է կշեռքի ցույց տված թվերից։
Որոշել եմ, որ շուտով  դադարելու եմ պայքարել գենետիկայի դեմ և հարմարվելու եմ իմ ավելորդ քաշին։ Այդ ժամանակ ես կլինեմ գեր, բայց երջանիկ»։