Ռոնալդուի և Ջորջիանայի նոր սիրառատ լուսանկարը

Ջորջիանա Ռոդրիգեսը՝ Ռոնալդուի ընտրյալը, հաճախ է կիսվում հայտնի ֆուտբոլիստի հետ իր սիրառատ լուսանկարներով։
Ջորջիանան որոշել է գիրք գրել և ներկայացնել բոլորին իր՝ մոխրոտիկի պատմությունը:
Ջորջիանան աշխատել է վաճառողուհի էժանագին հուգուստի խանութ-սրահում, երբ հանդիպել է աշխարհահռչակ ֆուտբոլիստին։ Զարմանալի է, բայց Ռոնալդուն միանգամից նկատել է գեղեցկուհուն՝ հաշվի չառնելով աղջկա սոցիալական կարգավիճակը։
Ջորջիանան չի ամաչում կիսվել լրագրողների հետ՝ ինչպես է նախկինում ապրել աղքատության մեջ։ Աղջիկն անգամ չի հասցրել ուսում ստանալ, որովհետև ստիպված է եղել աշխատել, որպեսզի ապահովի իրեն ու ընտանիքին։
Ռոնալդուն լրագրողների այն հարցին՝ ինչու է նա ընտրել այդ հասարակ աղջկան պատասխանել է, որ Ջորջիանան իր երազանքների նուբ ու բարի աղջիկն է և նա չէր կարող գտնել ավելի լավին։