Ազատվեք անցանկալի մազերից

By

Գրեթե յուրաքանչյուր կին իր կյանքում առնչվում է անցանկալի մազերի խնդրի հետ:
Կանանց մոտ մազակալման կարևոր պատճառը անդրոգեններն են, որոնք արական սեռական հորմոններ են։
Երկար ժամանակ ոչ ցանկալի մազերը հնարավոր էր հեռացնել միայն մազահեռացման ավանդական դարձած մեթոդներով՝ թելով, սափրելով, ոսկով կամ շաքարաջրով։ Սրանք հեռացնում էին մազերի միայն երևացող հատվածը՝ անտեսելով մազարմատը:
Մազարմատը հեռացնելու առաջին ամենահաջող փորձը կատարվել է էլեկտրոէպիլյացիայի օգնությամբ: Սակայն այս պրոցեդուրան վնասում է մաշկը և շատերը խուսափում են այս մեթոդից:
Այսօր արդեն հին մեթոդներին փոխարինում է նորը` լազերային էպիլյացիայի վերջին սերնդի սարքավորումը, որն ամբողջ աշխարհում համարվում է անցանկալի մազերից վերջնականապես ձերբազատվելու ամենաարդյունավետ մեթոդը:

Բայց դուք կարող եք ազատվել անցանկալի մազերից նաև տնային պայմաններում։
Մաքուր տարայի մեջ դրեք 1 ճաշի գդալ դոնդողանյութ, ավելացրեք 2 ճաշի գդալ տաք կաթ ու լավ խառնեք։ Հետո դիմահարդարման վրձինով ստացված խառնուրդը քսեք դեմքի պրոբլեմատիկ հատվածներին։ Թողեք, մինչև դիմակը վերջնական չորանա, այնուհետև մաքրեք մազերի աճի հակառակ ուղղությամբ։
Հարնաամ Քաուրը դեռ պատանի տարիքից տառապում է անցանկալի մազերի պատճառով։ Բայց հիմա 25-ամյա մոդելը կտրականապես որոշել է, որ էլ երեբք չի սափրվելու։ Հարնաամը իր մորուքի շնորհիվ շատ երկրպագուներ է ձեռք բերել։ Բազմաթիվ մոդելային գործակալություններ ցանկանում են համագործակցել յուրահատուկ արտաիքնով այս կնոջ հետ։

 

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ