Զգուշացեք գունավոր լինզաներից

By

Գունավոր լինզաները շատ վտանգավոր են և մարդու տեսողությանը կարող են լուրջ վնաս հասցնել, եթե դրանք անորակ են կամ եթե կրողը դրանք պատշաճ կերպով չի խնամում ու հիգիենայի բոլոր կանոններին չի հետևում:
Լինզաների սխալ օգտագործման դեպքում աչքերում կարող են վտանգավոր մանրէներ հայտնվել, որոնք ոչ միայն բորբոքում, այլև վերքեր կարող են առաջացնել․ դրանց պատճառով մարդը կարող է  զրկվել աչքից կամ տեսողությունից:

Ֆրանսուհի Դորան երբեք չի սիրել իր շականակագույն աչքերն ու 14 տարեկանից օգտագործել է գունավոր լինզաներ։
25-ամյա Դորան օրեր առաջ հազիվ է փրկվել կուրությունից։
Գնալով վարսահարդարի մոտ՝ նա մոռացել է հանել գունավոր լինզաները։ Վարսահարդարիչի տաք օդից լինզան սկսել է հալվել ու Դորան չի կարողացել ազատվել դրանից։
Աղջկա մեկ աչքի տեսողությունը շատ է վնասվել։
Աղջկա աչքը 3 ամիս եղել է արյունոտված ու թարախակալված։
Դորան պատմում է, որ սարսափելի տանջանքների միջով է անցել և հորդորում է բոլորին չընկնել անբնական գեղեցկության հետևից ու վտանգի չենթարկել սեփական առողջությունը։
Չնայած իր խորհուրդներին՝ Դորան, միևնույն է, չի դադարում կրել գունավոր լինզաներ։

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ