Սանդրա Բալոքը, Սիարան, Ռասել Ուիլսոնը և ուրիշ հայտնիներ` «The ESPYS» մրցանակաբաշխության ժամանակ Լոս Անջելեսում

By

Երեկ Լոս Անջելեսում տեղի ունեցավ The Espys մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Այս մրցանակով պարգևատրվում են սպորտսմենները իրենց արժանիքների և ձեռքբերումների համար: Միջոցառման հյուրեր են դարձել Սիարան և Ռասել Ուիլսոնը (երգչուհու ամուսինը, ով ամերիկյան ֆուտբոլի պրոֆեսիոնալ խաղացող է), Էլ Ֆանինգը, Սանդրա Բալոքը և այլ հայտնիներ:

Վերջինս, ի դեպ, կարմիր գորգին չի հայտնվել, սակայն նա բարձրացել է բեմ և հանդես է եկել խոսքով: Դերասանուհին բարձրացրել է սպորտում վճարման անհավասարության մասին հարցը: Այսպիսով, նա պաշտպանել է ազգային հավաքականի ֆուտբոլիստուհիներին, ովքեր վերջերս հաղթել էին աշխարհի առաջնությունը, և նշել է, որ նրանք վաստակում են զգալիորեն քիչ, քան նրանց կոլեգա տղամարդիկ:

Հանդիսատեսը նրան աջակցել է և սկսել վանկարկել՝ «հավասար աշխատավարձ»:

Բալոքը մրցանակ է հանձնել է ԱՄՆ-ի ֆուտբոլի կանանց հավաքականին  «Լավագույն թիմ» անվանակարգում հաղթելու համար:

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ