Մեգան Մարքլը երկու ամսական որդու հետ զբոսանքի է դուրս եկել

Հերցոգուհին կրկին խախտում է ընտանեկան ավանդույթները:

Վերջերս Սուրրեյ կոմսությունում տեղի ունեցավ ջրագնդակի բարեգործական խաղ: Այնտեղ մասնակցություն են ունեցել նաև թագաժառանգներ՝ արքայազն Ուիլյամն ու Հարրին: Հանդիսատեսի մեջ նկատվել է նաև Հարրիի կինը՝ Մեգան Մարքլը, իրենց երկու ամսական որդու՝ Արչիի հետ միասին:

Երեխան հայտնվել է պապարացիների ուշադրության կենտրոնում: The Sun-ի տվյալներով արքայական ընտանիքի երեխաները երբեք չէին հայտնվել այդպիսի միջոցառումների, այն էլ այդքան վաղ հասակում: Համապատասխանաբար, այսօր համացանցում կրկին քննարկվում է հերցոգուհու ընտանեկան ավանդույթների հերթական խախտումը: Հարկ է նշել նաև, որ ավագ արքայազնի կինը՝ Քեյք Միդլթոնը, նույնպես տրիբունաներից երկրպագում էր իր ընտրյալին երեք երխաների՝ Ջորջի, Լուիի և Շարլոթի հետ մասին: