Կատարվել է Կիդմանի վաղեմի երազանքը

By

Նիկոլ Կիդմանը երկրպագուների հետ իր ինստագրամյան էջում կիսվել է ուրախալի նորությամբ․ դերասանուհին փոքրիկ շուն է նվեր ստացել։
Նա հրապարակել է փոքրիկ շան հետ սիրառատ լուսանկար։
Կիդմանը լրագրողներին բազմիցս պատմել է, որ երազում է տնային կենդանի ունենալ՝ շուն կամ կատու։ Դերասանուհին կիսվել է նաև իր տխուր պատմությամբ․ պատանի տարիքում Կիդմանը պուդել ցեղատեսակի շուն է ունեցել՝ Փինկ անվամբ, ում հետ շատ կապված է եղել։
18-ամյակին ծնողներից մեքենա նվեր ստանալով՝ Նիկոլը նստել է ղեկին ու իր հետ է վերցրել նաև սիրելի Փինկին։ Սակայն ճանապարհին նա կորցրել է ավտոմեքենայի կառավարումն ու վթար է տեղի ունեցել։ Բարեբախտաբար, դերասանուհին լուրջ վնասվածք չի ստացել, բայց նրա շանը փրկել չի հաջողվել։ Իր նոր շանը Կիդմանը կրկին անվանել է Փինկ։
Դերասանուհու ընկերները պատմում են, որ անգամ շատ զբաղված լինելու դեպքում ՝ Նիկոլը չի մոռանում հաճախակի զբոսնել և խաղալ Փինկի հետ։
Նիկոլի վաղեմի երազանքը իրականացրել է դերասան Ռասել Քրոուն։ Լրագրողները հաճախ են զույգին տեսնում միասին։
Նրանք աստղային հավաքույթներին միշտ ներկայանում են միասին  և ջերմ հարաբերությունների մեջ են։
Չնայած այս բոլոր շշուկներին՝ դերասաններն իրենց սիրավեպը ոչ մի կերպ չեն մեկնաբանում։

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ