Զույգը վարձով բնակարան է տալիս «Չեռնոբիլ» սերիալի երկրպագուներին

Airbnb-ում հայտնվել է սովետական ոճի բնակարան: Տան տերերը զույգ են Վիլնյուսից, ովքեր հնարավորություն են տալիս ապագա հյուրերին հայտնվելու HBO-ի «Չեռնոբիլ» սերիալի միջավայրում:

Իրենց ծրագրի մասին, որը հնարավոր է դարձել «Չեռնոբիլ» սերալի նկարահանման խմբի շնորհիվ, զույգը պատմել է Bored Panda պորտալում: Տունը գտնվում է թաղամասի հենց կենտրոնում, որտեղ տեղի են ունեցել նկարահանումները: Բացի այդ էլ բնակարանը եզակի է դարձնում ոչ միայն տեղը, այլ նաև ինտերիերը, որը իրենից ներկայացնում է «խորհրդային կյանքը»: «Ափսեներից, որոնցից դուք ուտում եք, մինչև մահճակալները, որոնց մեջ քնում եք, ամեն ինչ նույնական է և եզակի, կարծես թե դուք վերադառնում եք ԽՍՀՄ»,- հայտնում են տանտերերը:

Բնակարանը նախագծի վերածելու որոշումը զույգի մոտ առաջացել է մի քանի շաբաթ առաջ, երբ նրանք նայում էին «Չեռնոբիլը»: Նրանք հասկացան, որ իրենց տունը մշտապես հայտնվում է կադրում, նրանց համար դժվար չէր անգամ տեսնել իրենց սեփական պատշգամբը:

«Բնակարանը պատկանել է իմ զուգընկերոջ տատիկին և պապիկին, և այն ժամանակվանից հետո ոչինչ չի փոխվել: Ամեն ինչը՝ կահույքից մինչև սեղանի պարագաներ մնացել են այնպիսին, ինչպես խորհրդային ինտերիերում էր, որը ցուցադրվել է սերիալում: Սյուրռեալիստիկ էր նայել շոուն այս բնակարանում: Փորձը այնքան իմերսիվ էր, որ մենք զգում էինք, թե ինչպես ենք ճանապարհորդում ժամանակի միջով»,- պատմել է տանտիրուհու ընկերուհին:

Բնակարանը ցույց են տվել տեղական հեռուստաալիքի ռեպորտաժներում, և դրանից հետո տան տերերին սկսել են նվիրել խորհրդային իրեր՝ վարագույրներ, սպասքեր, գրքեր և կահույք: