Մեգան Մարքլը պայքարում է մազաթափության դեմ

Լրագրողների հետ զրույցում  հայտնի վարսահարդար Եվա Թորսը, ով աշխատել է Քեյթ Միդլթոնի, Եղիսաբեթ 2-րդ թագուհու և Մեգան Մարքլի հետ, լրագրողներին պատմել է Մեգանի մազաթափության լուրջ խնդրի մասին։
Եվան արդեն մի քանի ամիս է, ինչ չի համագործակցում թագավորական ընտանիքի հետ, և շատերը կարծեցին, որ նա այդպես վրեժ է լուծում։ Սակայն ուսումնասիրելով Մեգանի լուսանկարները՝ կարելի է նկատել, որ գեղեցկուհին վերջին ժամանակներում հանրությանն այլևս չի ներկայանում շքեզ սանրվածքներով։
Վարսահարդար Եվան պնդում է, որ ծննդաբերելուց հետո Մեգանի մոտ սարսափելի մազաթափություն է սկսվել․ Մարքլն անգամ մի անգամ հուզվել է Եվայի մոտ՝ պատմելով, որ ամաչում է իր նոսր մազերից։
Բժիշկների պնդմամբ մազաթափությունը խնդրի առաջ կանայք կանգնում են ծննդաբերությունից 3 ամիս անց։ Ծննդաբերությունից հետո էստրոգենի քանակը իջնում է և ավելի շատ մազեր են մտնում հանգստյան շրջանի մեջ: Սակայն անհանգստանալ պետք չէ, որովհետև մազերը հետո սկսում են վերականգնվել։