Մալազիայի թագավորը վռնդել է Օքսանա Վոևոդինային

Մալայզիայի նախկին թագավորը՝ 50-ամյա Մուհամմադ 5-րդը, ով 2018 թվականի վերջին հրաժարվել էր գահից, բաժանվել է կնոջից՝ 26-ամյա Օքսանա Վոևոդինայից, ով ճանաչվել էր «Միսս Մոսկվա 2015»։
Մուհամմադը վերջապես բացատրել է, թե ինչու է դուրս վռնդնել իր կնոջն ու մեկամյա երեխային։ Նրա պնդմամբ՝ Օքսանայի պատճառով շատ է տուժել իր վարկանիշը։
Ռեալիթի շոուների մասնակից՝ Օքսանան, էժանագին համբավ ձեռք բերեց բազմաթիվ սիրավեպերի ու սկանդալների շնորհիվ։
Մուհամմադ 5-րդը խոստովանում է, որ հարաբերությունների սկզբում նրան չէր անհանգստացնում աղջկա համբավը, որովհետև խենթի պես սիրահարված էր։
Օքսանան այժմ ապրում է Մոսկվայում և ունի սեփական գեղեցկության սրահը։ Նրան շատ վատ ընդունեցին նախկին ընկերուհիները, որոնց հետ Օքսանան դադարել էր շփվել՝ հիմնավորել դա իր բարձր սոցիալական կարգավիճակով։
Նախկին ամուսինը ոչ մի կերպ ֆինանսապես չի օգնում գեղեցկուհուն ու իրենց համատեղ որդուն։ Օքսանայի պնդմամբ՝ ամուսինն ցանկություն չի հայտնում տեսնել երեխային և անգամ չի պատասխանում իր զանգերին ։