Գագիկ Ծառուկյանի դստեր հարսանեկան զգեստը կարում է աշխարհահռչակ մոդելավորող Էլի Սաաբը

Գագիկ Ծառուկյանի դստեր՝ Անահիտի  և Խաչատուր Սուքիասյանի որդու՝ Ալբերտ Սուքիասյանի հարսանիքի օրն արդեն իսկ հայտնի է. այն կկայանա սեպտեմբերի 7-ին:

Ծառուկյանների և Սուքիասյանների ընտանիքն ամենաճոխ ու գեղեցիկ ձևով են պատրաստվում այդ արարողությանը: Հայտնի է, որ հարսանեկան զգեստը կարում է Լիբանանից աշխարհահռչակ մոդելավորող Էլի Սաաբը, ում կարած զգեստները 200-300 հազար դոլարից պակաս չեն լինում: Ի դեպ, ապագա հարսն այն ամեն անգամ փորձելու համար մեկնում է Դուբայ:

Պսակադրությունը կկայանա  Աբովյանի՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: Հյուրերի քանակը որոշել են , որ չգերազանցի 500-ը, իսկ ընտրած սրահը հատուկ ձևափոխվում և ավելի են գեղեցկացնում այդ օրվա համար: