Նորաձև զուգագուլպաներ

Զուգագուլպաներն աշխարհում առաջին անգամ՝ 1940 թվականին, փորձել է պարուհի Էնն Միլերը: Չնայած պարուհու կողմից այդ նորարարությունն անտարբերության մատնվեց նորաձևության կողմից: Միայն 20 տարի անց՝ 1960 թվականին, երբ Մերի Կուանտը ստեղծեց կարճ կիսաշրջազգեստները, կանայք սկսեցին կրել զուգագուլապներ:
Շանելը միշտ պնդում էր, որ չեն շպարվում միայն ամենաինքնավստահ կանայք: Այսօր նույնը կարելի է ասել զուգագուլպաների մասին. զուգագուլպա չեն կրում միայն ամենաինքնավտսահ կանայք, որովհետև դրանց շնորհիվ շատ ժամանակ հնարավոր է թաքցնել վարիկոզը, ոտքերի ոչ առողջ մաշկը, գիրությունը:
Նորաձևության ոլորտն ամեն օր աշխատում է կատարելագործել կանացի հագուստի այս կարևոր ատրիբուտը: Սրանց շատ տեսակներ կարողանում են թաքցնել գիրությունը կամ կանխել վարիկոզը:
Այս ամառ այլևս նորաձև չեն թափանցիկ զուգագուլպաները:
Զուգագուլպաների նոր տեսակները հաճախ կարելի է շփոթել տաբատների հետ՝ իրենց գունեղության շնորհիվ:
Հիմա նորաձև են տարբեր պրինտներով, ժանյակազարդ զուգագուլապները:
Հիշեք, որ զուգգուլպան ավելի էլեգանտ է դարձնում կնոջ կերպարը՝ հաղորդելով նրա տեսքին կանացիություն է արիստոկրատիզմ: