Վալերիա Լուկյանովան խորհուրդ է տալիս չշփվել տգեղ կանանց հետ

Վալերիա Լուկյանովան ունի հազարավոր երկրպագուներ։ Աղջիկը հայտնի դարձավ իր յուրօրինակ տեսքի շնորհիվ։
Վալերիան տառապում է տիկնիկ դառնալու մոլուցքով։ Նա վախենում է գիրանալուց, անդադար զբաղվում է սպորտով, կրում է կորսետներ՝ ավելի նեղ իրան ունենալու համար և օրական 2 ժամ է ծախսում, որպեսզի շպարի միջոցով ձեռք բերի տիկնիկի դիմագծեր։
Լուկյանովան հավատացնում է բոլորին, որ չի դիմել ոչ մի պլաստիկ վիրահատության։ Նրա իդեալական տեսքը իր բազմաչարչար աշխատանքի արդյունքն է։
Վալերիան խորհուրդ է տալիս չշփվել տգեղ կանանց հետ։ Նա պատմում է, որ տեսնելով անխնամ, գեր, տգեղ աղջիկների՝ շատերս մտածում ենք, որ մենք ավելի լավն ենք և դադարում ենք կատարելագործվել։ Տգեղ կանայք դեմոտիվացնում են մյուսներին։
Մոդելը խորհուրդ է տալիս շփվել գեղեցկուհիների հետ, որոնցից դուք միշտ օրինակ վերցնելու ցանկություն կունենաք։
Մոդելի այս հայտարարությունը շատ է հիասթափեցրել նրա ինստագրամյան հետևորդներին, ովքեր հեղեղել են գեղեցկուոհւ ինստագրամը քննադատություններով։