Կեղծամներն այլևս նորաձև չեն

Կեղծամը նորաձևության մեջ մտավ գրեթե քաղաքակրթության ձևավորման հետ մեկտեղ։ Դրա առկայության մասին վկայում են հին արևելյան շատ արձանագրություններ։
Կեղծամ կրելը հին ժամանակներում համարվել է իշխանության նշան։
Մեծ Բրիտանիայի պատմությունից մեզ  հասած տեղեկությունների համաձայն՝ դատավարությունների ժամանակ շատ մասնակիցներ և ազնվական տան ներկայացուցիչներ կրում էին կեղծամներ։
VII—XVIII դարերում ազնվականները հանրությանը ներկայանում էին միայն կեղծամներով։
Ցավոք, բայց հիմա կեղծամները կրում են բազմաթիվ հիվանդությունների պատճառով: Սոցիոլոգների հետազոտությունների համաձայն՝ քաղցկեղով տառապող կանանց 86 տոկոսը կրում է կեղծամ: Այժմ տարածված է նաև ալոպեցիան՝ վաղաժամ ճաղատությունը, որի պատճառով շատ աղջիկներ դեռ մանկուց կեղծամ են կրում:

Կեղծամ կրելն ունի իր դրական կողմերը. գլխամաշկը հանգստանում է վարսահարդարիչների ազդեցությունից, քիմիական ներկերից, որոնցով ներկում ենք վարսերը: Սակայն այսօր կեղծամ քչերն են կրում, որովհետև այժմ նորաձև է բնական գեղեցկությունը։
Կեղծամների շնորհիվ մենք ամեն օր յուրովի կարող ենք ներկայանալ մեր մտերիմներին: Սակայն այս իրի բացասական կողմն այն է, որ երկար կրելու դեպքում գլխամաշկը հիվանդանում է և սկսվում է մազաթափություն:
Այս ամերիկուհին ապրում  է Արիզոնայում, որտեղ օդի ջերմաստիճանը շատ բարձր է։ Շոգ եղանակին միշտ կեղծամ կրելու պատճառով նրա գլխամաշկը վնասվել է՝ աղջկա մոտ առաջացնելով սարսափելի մազաթափություն։ Նա հիմա սափրել է գլուխը, որպեսզի բուժի իր գլխամաշկն ու հետ վերադարձնի նախկին փարթամ մազերը, սակայն բժիշկների պնդմամբ՝ նրան դա չի հաջողվի։