«Dyspnea» բրենդի հեքիաթային նոր հավաքածուն

2015 թվականին երկու ընկերուհիները՝ Ռեյչը և Ջեմը, որոշում են ստեղծել հագուստի իրենց սեփական ապրանքանիշը՝ «Dyspnea»:
Այսօր «Dyspnea» ապրանքանիշն ունի համաշխարհային ճանաչում և VOGUE-ն այն անվանել է հեքիաթային բրենդ:
Օրեր առաջ «Dyspnea» ապրանքանիշը ներկայացրել է երեկոյան զգեստների իր նոր հավաքածուն: Ամբողջովին թափանցիկ, նուրբ գույներից, փայլուն հավաքածուն հիացրել է նորաձևության սիրահարներին: Իհարկե, հագուստի այս տեսակը միայն համարձակների համար է:
«Dyspnea» ապրանքանիշի նպատակն է արտադրել հեքիաթային ու կախարդական հագուստ, որը վայել է արքայադուստրերին ու արքայազներին:
Բրենդի սիրահարներից են համաշխարհային աստղերից Բեոնսեն, Ռասեել Բրենդը, Ռիհաննան: Ապրանքանիշի հիմնադիրները՝ Ռեյչը և Ջեմը պնդում են, որ այս հագուստը կարող է համապատասխանել միայն շքեղ բարեմասնություններով կանանց:
Բրենդի կարոևրագույն ձեռքբերումներից մեկն այն է, որ արդեն 1 տարի է  «Dyspnea»-ն զբաղվում է նաև տղամարդկանց հագուստի արտադրությամբ: