Աղեղնավոր. «Լավ օր է անձնական նորությունների համար». փետրվարի 11-ի աստղագուշակը

    86

    Խոյ

    Օրը բարենպաստ է մտերիմների հետ շփումների, համատեղ հանգստի, զվարճալի ուղևորությունների համար: Մի հրաժարվեք ձեր ծրագրերից. դրանք  կյանքի կոչելը  շատ հեշտ է:

    Ցուլ

    Յուրահատուկ  ու համարձակ որոշումներ եք կայացնում,  ճիշտ է, հենց  այդ պատճառով էլ աջակիցներ չեք գտնում, բայց մի վհատվեք: Դուք միայնակ էլ կարող եք գլուխ հանել  ստեղծված իրավիճակից:

    Երկվորյակ

    Ինչ էլ  լինի այսօր, մի հանձնվեք:  Համառության շնորհիվ կհասնեք հենց այն արդյունքներին, որ ցանկանում եք: Բարենպաստ օր է պրոֆեսիոնալ ոլորտում ոչ մեծ փոփոխությունների, ինչպես նաև նոր գործ սկսելու համար:

    Խեցգետին

    Լավ օր է անձնական կայնքում հստակություն  մտցնելու համար: Փորձեք պատասխան գտնել,  բոլոր այն հարցերի  համար, որոնք  Ձեզ մտահոգում են: Այդպես ավելի հեշտ կլինի :

    Առյուծ

    Օրը կապված է  կարևոր հաղթանակների հետ, եթե վճռական լինեք ու ամենապատասխանատու պահին չնահանջեք: Մրցակիցներից վախենալ չարժե:

    Կույս

    Տարաձայնությունների օր է, բայց եթե դուք նրբանկատ լինեք, կկարողանաք խուսափել կոնֆլիկտներից: Ղեկավարության հետ շփումներում ավելի զուսպ եղեք:

    Կշեռք

    Զգացմունքային ու հետաքրքիր օր է: Եթե կարողանաք նաև արտահայտել ձեր զգացմունքները, կարող եք հետաքրքիր հարաբերություններ սկսել:

    Կարիճ

    Սա մեկն է այն  օրերից, երբ չմտածված քայլեր անելու հավանականությունը շատ մեծ է: Բանն այն է, որ դրանց պատճառով  կարող եք լուրջ խնդիրներ ունենալ: Ուշադիր եղեք:

    Աղեղնավոր

    Լավ օր է անձնական նորությունների համար:  Հնարավոր է ստանաք առաջարկներ, որոնք մերժել ամենևին էլ չարժե: Հարաբերություններում նոր զարգացումներ կլինեն:

    Այծեղջյուր

    Առօրեական միապաղաղ գործերով զբաղվելու համար օրը կատարյալ է: Փորձեք ավարտին հասցնել բոլոր գործերն ու  ժամանակ գտել նաև մտերիմների համար:

    Ջրհոս

    Դուք ստեղծագործական ուժերի ներհոսք եք զգում, զարմացնում շրջապատին ձեր օրիգինալ գաղափարներով: Գործի անցեք ու սկսեք դրանք կյանքի կոչել:

    Ձկներ

    Հարմար օր է ամեն տեսակ հասարակական  աշխատանքի համար: Այդ գործերում դուք միայնակ չեք լինի  և օգնության պակաս չեք ունենա:

     

     

    Facebook Comments