Ամենահաջողակ DJ–ի` Ավիչիի պայքարը ցավազրկողներից կախվածության դեմ. ինքնասպանությունից հետո նկարահանված վավերագրական ֆիլմի բացահայտումները

    52

    Մինչ օրս չհրապարակված տեսանյութը բացահայտում է, որ շվեդ DJ Ավիչիի լուրջ կախվածություն է ունեցել ցավազրկողներից: Հանրահայտ երաժիշտն ինքնասպանություն է գործել 2018 թվականի ապրիլի 20-ին՝ 28 տարեկանում:

    Չնայած երիտասարդ տարիքին` Ավիչին պարային երաժշտությունների ասպարեզում ամենահնչեղ կատարողներից մեկն էր, 19 տարեկանից համերգային ծրագրերով շրջել է ամբողջ աշխարհով, իսկ 2016 թվականին հեռացել է մեծ բեմից՝ հոգեկան լարվածության, դեղահաբերից և ալկոհոլից կախվածության և ենթաստամոքսային գեղձի սուր բորբոքման դեմ պայքարելուց հետո, ինչի պատճառով էլ հեռացրել էին վերջինիս ստամոքսի մի մասն ու կույրաղիքը:

    BBC ալիքով հեռարձակվող վավերագրական ֆիլմում պատմում են, թե ինչպես է Ավիչին պայքարել իր հիվանդության և լարված գրաֆիկով աշխատանքի պատճառով առաջացած հոգեկան շեղումների դեմ: Երաժիշտն օրական 20 ցավազրկող է ընդունել, իրեն հավաստիացրել են, որ դրանք կախվածություն չեն առաջացնում: Ըստ որոշ տեղեկությունների` Ավիչին վստահել է բժիշկներին, չնայած հասկացել է, որ դեղահաբերը չեն կարող կախվածություն չառաջացնել: Արդյունքում` նրա մոտ ցավազրկող դեղահաբերից ուժգին կախվածություն է առաջացել:

    Ինչպես գրում է Daily Mail-ը, ընդամենը 7 տարում երաժիշտը 813 համերգ է ունեցել, ինչը չափազանց մեծ թիվ է նման ժամանակահատվածի համար: Ինչպես պատմում են վավերագրական ֆիլմում, Ավիչին ինքն իրեն հանգստանալու ժամանակ չէր տալիս, ինչն էլ, ենթադրաբար, հանգեցրել է ինքնասպանության:

    Չդիմանալով լարվածությանը` 2016 թվականին Ավիչին հեռացել է մեծ բեմից, ինչից մեկ ամիս անց ասել է, որ էներգիայի և առողջության տեսանկյունից իրեն 18 տարեկան է զգում: Հայտարարությունից 2 տարի անց, սակայն, Ավիչին ինքնասպան է եղել:

    Աղբյուրը`Life.tert.am

    Facebook Comments