«Ամեն ինչ էլ կարող եմ ինձ թույլ տալ. կյանքը մեկ անգամ է տրվում». Օլյա Հակոբյանը՝ կանացիության ու սեքսուալության իր գաղտնիքների մասին

    7260
    Գեղեցկություն, կանացիություն, ներդաշնակություն ու սեքսուալություն. այն կարևոր հատկանիշներն ու կետերը յուրաքանչյուր կնոջ համար: Իր խնամքի տարբերակների, մշտապես խնամված ու ներդաշնակ լինելու մասին է ShowBiz.am-ին պատմել դերասանուհի Օլյա Հակոբյանը: 
    – Կանացի լինելու բանաձևն՝ ըստ քեզ:

    – Ես, անկեղծ ասած, կանացի լինելու բանաձև չունեմ. պարզապես սիրում եմ ինձ և մտածում եմ ինչ անել, որ շարունակ ինձ դուր գամ:

    – Կինը կանացի է, երբ…

    – Երբ սիրված է:

     – Ո՞ր տարիքից հետո է կինը դառնում ճիշտ այդպիսին՝ մի կողմ թողնելով աղջկական ելևէջները:

    – Երևի թե մայր դառնալուց հետո:

    – Սեքսուալ լինելու նշանակությունն ու կարևորությունը քեզ համար:

    – Ըստ իս,  դա շատ հարաբերական է. լավ մարդ լինելն ու բարի ժպիտ ունենալը ևս սեքսուալ է. ամեն ինչ գալիս է ներդաշնակությունից: Շատ աղջիկներ կան, ովքեր չեն մտնում սեքսուալության ստանդարտների մեջ, սակայն այնքան կրակ կա իրենց ներսում և հակառակը՝ կան շատ սեքսուալ աղջիկներ, բայց սառը ու առանց կրակ:

    – Ամառվա այս տապին ինչպե՞ս ճիշտ հետևել խնամքին ու գեղեցկությանը:

    – Ես հատկապես ամռանն այնքան լավ տրամադրություն եմ ունենում, որ ամեն ինչ ինքնըստինքյան է ստացվում. արևն է ինձ խնամում:

    – Վերջերս հաճախ կարելի է քեզ տեսնել մարզասրահում. կպատմե՞ս մարզումներից ու որքանով է այն կարևոր քեզ համար: 

    – Ինձ համար մեծ նշանակություն ունի մարմինը. այդ իսկ պատճառով շատ ժամանակ եմ անցկացնեւմ մարզասրահում: Շատ եմ սիրում մարզվել և չեմ պատկերացնում՝ ո՞նց կարելի է ապրել առանց մարզվելու: Բոլոր դրական էմոցիաները, հաճելի հոգնածությունը, էներգիայի ճիշտ բաշխումը և վերջապես գեղեցիկ լինելն ինձ համար անմիջական կապ ունեն մարզումների հետ. ինձ համար կարևորագույն կետ է:

    – Հատուկ սննդակարգով ես սնվում թե՞ հնարավոր է գիշերը քաղցրավենիք ուտես:

    – Ոչ, ես այլևս հատուկ չեմ սնվում և ամեն ինչ էլ կարող եմ ինձ թույլ տալ: Կյանքը մեկ անգամ են ապրում, ինչպես կարելի է քեզ զրկել այդ հաճույքից: Պարզապես, եթե մի քիչ չափն անցնում եմ, հաջորդ օրն ավելի թեթև եմ սնվում:

    – Ոճափոխությանը ինչպե՞ս ես վերաբերվում. համարու՞մ ես քեզ համարձակ, ու հնարավո՞ր է մի օր մազերի կտրուկ փոփոխություն:

    – Ինչ վերաբերում է հագուստին, ոճափոխությունն իմ դեպքում ամեն օր ըստ տրամադրության է: Մազերի դեպքում ոչ, քանի որ ես այլևս չեմ պատկերացնում ինձ այլ մազերի գույնով:

    – Վերջերս ակնհայտ է քո էլ ավելի գեղեցկանալն ու ընդգծված կանացիությունը. ինչպե՞ս ես հասցնում աշխատանքի և 2 որդիների հետ:

    – Ես շատ շնորհակալ եմ ջերմ ու հաճելի խոսքերի համար. իսկապես մեծ բավականություն եմ ստանում, երբ առավել ևս գեղեցիկ կանայք են դա նկատում: Ես պարզապես սիրում եմ այն ամենն, ինչ ունեմ և հաճույքով վայելում եմ ամեն գեղեցիկ վայրկյանը ու եթե ես ներդաշնակ եմ, ապա նաև գեղեցիկ եմ:

    Նյութը՝ Կիմա Միրզոյանի

     

    Facebook Comments