«Ամուսնացիր ինձ հետ». ռոմանտիկ նոր կատակերգություն` Ջենիֆեր Լոպեսի ու Օուեն Ուիլսոնի մասնակցությամբ

    321

    49-ամյա Ջենիֆեր Լոպեսն ու 50-ամյա Օուեն Ուիլսոնը միավորվել են «Ամուսնացիր ինձ հետ» ռոմանտիկ կատակերգության նկարահանումների հրապարակում։ Բոբբի Քրոսբիի վեպի վրա հիմնված ֆիլմի ռեժիսորը Կատ Քորոնն է։

    Ինչպես գրում է Daily Mail պարբերականը, նովելի հիման վրա հիմնված ֆիլմը պատմելու է փոփ աստղի մասին, որը հիասթափվել է սիրելիի դավաճանությունից և որոշել ամուսնանալ անծանոթի հետ` իր համերգներից մեկի ժամանակ պահելով «Ամուսնացիր ինձ հետ» պաստառ։

    Լոպեսը և Ուիլսոնը 1997–ին միասին նկարահանվել են սարսափ ժանրի «Անակոնդա» ֆիլմում։

    Աղբյուրը՝ Life.tert.am

    Facebook Comments