Այս գարնան դիմահարդարման 5 գլխավոր թրենդները

    301

    Կարմիր լաք, նեոնային շրթներկ, գրաֆիկական սլաքներ, մետաղական էֆեկտով ստվարաներկեր. Wnews.am-ը ներկայացնում է այս գարնանը դիմահարդարման գլխավոր թրենդները:

    Հանգավորված կերպար.

    Կարմիր եղունգներ և նույն երանգի շրթներկ. կարմիրը կրելու լավ մոռացված տարբերակ է: Կերպարն էլ ավելի նորաձև կօգնեն դարձնել աքսեսուարները. «հեծանվորդի» ակնոցներ, 90-ականներից եկող մազերի աքսեսուարներ:

    Ryan Lo

    Գրաֆիկական գծեր.

    Այս սեզոն գրաֆիկական սլաքներով կարելի է ընդգծել շուրթերը, աչքերը, եղունգները: Ամենահամարձակը Kiko Kostadinov-ի և self-portrait-ի վերջին ցուցադրությունների կերպարներն էին՝ հակադիր երանգներով ընդգծված շուրթերով:

    Self PortraitKiko Kostadinov

    Արևի շողեր.

    Դեղին, նարնջագույն, վարդագույն ստվարաներկերը չափազանց նորաձև են:Վառ օրինակը Byblos, Ashish և Anna Sui վերջին ցուցադրություններն են: Այսպիսով կերպարին թարմություն կարելի է հաղորդել՝ առանց ջանքեր գործադրելու: Անփայլ ստվարաներկերն ավելի բնական կդիտվեն:

    Genny  Anna Sui

    Փայլ.

    Երբ գլիտերն ավելորդ է թվում, հոյակապ այլընտրանքը մետաղական ծածկով ստվարաներկերն են, ինչպես Talbot Runhof-ի ցուցադրությանը: Հիմնական շեշտը աչքերի ներքին անկյունում է:

    Talbot RunhofRicostruGiorgio Armani

    Նեոն.

    Կորալը, ինչպես Temperley London և Fiodor Golan ցուցադրություններում, Pantone-ի կողմից տարվա գույնն է հայտարարվել: Դիմահարդարման մեջ այն գեղեցիկ է դիտվում հատկապես հայլայթերի և շողացող մաշկի համադրությամբ:

     

    Աղբյուրը՝ Wnews.am

    Facebook Comments