Անահիտ Սիմոնյանի զինվորական էլեմենտներով հագուստի ցուցադրությունը՝ բանակի տոնին նվիրված

    1839

    Հունվարի 28-ը՝ Հայոց բանակի օրը, մեծ ոգով ու հայրենասիրական շնչով են նշում հայերը: Մեր օրերում զինվորական էլեմենտներով հագուստը նկատելի է նաև նորաձևության ոլորտում: Այսօր երիտասարդները հաճախ են նախընտրում կրել զինվորական շապիկ, տաբատ և այլն: Այս թեմային է անդրարդարձել երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը, ով, արդեն որքան ժամանակ է, ինչ զբաղվում է հագուստների մոդելավորմամբ և իր ուրույն ու յուրահատուկ ոճով տարբերվում այս շուկայում:  Անահիտը վերջին մեկ ամսվա ընթացքում իր թիմի հետ պատրաստում և ստեղծում է զինվորական էլեմենտներով հագուստ և ողջ տեսականին ներկայացնում  հունվարի 27-ին: Ցուցադրության ժամանակ եղել է 14 look, որոնցից չորսը նախատեսված են եղել տղաների համար:

    «Մենք արդեն որերորդ անգամ է, ինչ արտադրում ենք հագուստ զինվորական էլեմենտներով, և այսպիսի հագուստը միշտ էլ հավանության է արժանացել: Եվ այս անգամ բանակի՝ տոնին ընդառաջ, ոգեշնչվեցինք: Այսպիսի հագուստները շատ ակտուալ են, և ես ինքս շատ սիրում եմ առօրյայում կրել»:

    Անահիտը, ցավոք չի կարողացել ներկա լինել ցուցադրությանը՝ երկրում չլինելու պատճառով. «Ես ցուցադրությանը հետևում էի օնլայն տարբերակով. հուսով եմ, որ բավականին հետաքրքիր տարբերակներ էին ստացվել և դուր կգա շատերին»,-ասում է նա և հավելում, որ իր համար չափազանց կարևոր են եղել դետալները, քանզի յուրաքանչյուր look-ի վրա իրենք հատուկ մոտեցում են ցուցաբերել և դրանք համեմել զինվորական տարրերով:

     

    Facebook Comments