Աշխարհի ամենահարուստ մարդ Ջեֆ Բեզոսն ամուսնալուծվում է

    137
    Աշխարհի ամենահարուստ մարդ, Amazon ընկերության 54-ամյա հիմնադիր Ջեֆ Բեզոսն ամուսնալուծում է կնոջից՝ գրող ու Bystander Revolution ընկերության գործադիր տնօրեն, 48-ամյա Մակենզի Բեզոսից։ Ամուսինները որոշել են բաժանվել, բայց մնալ ընկերներ։
    Ինչպես հաշվարկել է Bloomberg-ը, Բեզոսի կինը՝ Մակենզի Բեզոսը, ամուսնալուծությունից հետո կարող է դառնալ աշխարհում ամենահարուստ կինը։
    Bloomberg-ը Բեզոսի կարողությունը գնահատում է 137մլրդ դոլար, իսկ Forbes-ը կարծում է, որ Բեզոսն ունի 150մլրդ դոլար։ Ըստ այդմ նշվում է, որ Մակենզի Բեզոսը ամուսնալուծությունից հետո կարող է ստանալ 69մլրդ դոլար։
    Աղբյուրը՝ Life.panorama.am
    Facebook Comments