«Առաջվա պես մտերմություն չկա, բայց կոնֆլիկտ չունենք». Տաթև Սարգսյանը` Շուշան Երիցյանի հետ վիճելու մասին

317

Շուշան Երիցյանի և Տաթև Սարգսյանի մտերմությունը մի շրջան բոլորի ուշադրության կենտրոնում էր։ Ընկերուհիներն ամենուր միասին էին ներկայանում, ճամփորդում էին իրար հետ, սակայն վերջին շրջանում աղջիկներին միասին տեսնել հնարավոր չէ։

Tert.am Life–ի խմբագրություն դիմած ընթերցողները խնդրել են պարզել` արդյոք դերասանուհիները վիճել են իրար հետ։

Տարածված խոսակցությունները պարզաբանելու համար Tert.am Life–ը կապ հաստատեց թե՛Շուշանի, թե՛ Տաթևի հետ։ Շուշանն ասաց, որ անձնական կյանքին վերաբերող հարցերին պատասխանել չի ցանկանում։

Տաթևը որոշեց խուսափել ինտրիգներից և ասաց, որ իրենք կոնֆլիկտ չեն ունեցել, պարզապես հիմա նախկինի պես հաճախ չեն շփվում։

«Մենք ունենք նորմալ, առողջ հարաբերություններ, ինչպիսիք կարող են լինել երկու հասուն անձնավորությունների միջև։ Կոնֆլիկտ ընդհանրապես չունենք։ Պարզապես առաջվա պես մտերմություն չկա, բայց այնպես չէ, որ վիրավորվածության կամ կոնֆլիկտի հարց կա։ Շատ նեյտրալ, առողջ հարաբերություններ են»,– ասաց Տաթևը։

Ամալյա Հովհաննիսյան

Աղբյուրը` Life.tert.am

Facebook Comments