Արա Մարտիրոսյանի՝ «Բաժանում չի լինում» խորագրով մենահամերգի լուսանկարներն ու հյուրերը

530

Լուսավորված դահլիճ, զգացմունքային ու ուրախ կատարումներ, անդադար հնչող ծափեր և, իհարկե, անդավաճան երկրպագուներ. կայացավ Արա Մարտիրոսյանի՝ «Բաժանում չի լինում» խորագրով մենահամերգը: Բեմում Արա Մարտիրոսյանն՝ իրեն բնորոշ տարբերվող ու առանձնահատուկ ձայնով, իսկ դահլիճում՝ ոչ պակաս ակտիվ ու սիրելի երգչին ձայնակցող երկրպագուներ:

Մենահամերգ, որն այնքան սպասված էր երգչի համար. այսքան կարոտից հետո նա ապացուցեց, որ «Բաժանում չի լինում»: Համերգային ծրագրի ընթացքում Արան հանդիսատեսին էր ներկայանում Կարեն և Սևակ բենդի նվագակցությամբ:

Առաջին երգից հետո Արան իր ջերմ ողջույնը հղեց հանդիսատեսին, նշեց, որ անչափ սպասված է այս երեկոն իր համար, և որ կարոտն առ իր հանդիսատես ու երկրպագուներ անսահման է եղել:

Հանդիսատեսը չէր հասցնում ձանձրանալ, քանզի երգիչն անդադար աշխուժության ու ռիթմի մեջ էր պահում դահլիճն ու խնդրում, որ երկրպագուները նույնպես ձայնակցեն իրեն. Վերջիններս ակտիվ էին այնքան, որ երգիչը հիացած էր և հումորով նշեց, որ ինքը կարող է այլևս չերգել:
Համերգի ժամանակ հնչեցին բոլորի կողմից այնքան սիրելի «Բաժանում չի լինում» երգը, «Մեղավորները» ֆիլմի սաունդթրեքը, նաև՝ իր և Սոնայի զուգերգը: Թեև Սոնան ներկա չէր երեկ, սակայն նրա փոխարեն երգեց Արևոն: Ի դեպ, երգիչը նշեց, որ այդքան սիրելի «40 Градусов» երգն ինքն ու Արևոն առաջին անգամ են կատարելու, և հենց համերգի օրն են որոշել երգել այդ երգը:
ShowBiz.am-ը ներկա է եղել Արա Մարտիրոսյանի մենահամերգին և իր ընթերցողներին է ներկայացնում հետաքրքիր դրվագներն ու հյուրերին:

 

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Facebook Comments