Արևիկ Գևորգյանը հերքում է իր ամուսնալուծության մասին լուրը

2716

Վերջին շրջանում լուրեր են շրջանառվում, որ դերասանուհի Արևիկ Գևորգյանը, որն ամուսնացել էր 2017 թվականի ամռանը, բաժանվել է ամուսնուց:

Tert.am Life-ի ընթերցողների աչքից չի վրիպել, որ Արևիկի էջից հեռացված են ամուսնու հետ լուսանկարները։ Երկրպագուները դիմել են խմբագրություն` լուրի իսկությունը պարզելու խնդրանքով:

Այս մասին խոսելու նպատակով կապ հաստատեցինք Արևիկի հետ: Դերասանուհին հարցը լսելուց հետո արձագանքեց. «Կներեք, չեմ ուզում մեկնաբանել»:

Ավելի ուշ Արևիկը կապվեց մեզ հետ և ասաց, որ հերքում է տարածված լուրը։ «Ես չեմ ամուսնալուծվել»,- նշեց նա։

Աղբյուրը` Life.tert.am

Facebook Comments