Գոռ Հակոբյանի կինը` երրորդ երեխայի սպասելու լուրերի մասին

4975

Երգիչ, դերասան Գոռ Հակոբյանի և կնոջ՝ Հրանուշ Մնոյանի նոր լուսանկարները քննարկումների տեղիք են տվել, որ զույգը սպասում է իր երրորդ երեխային։ Թեման պարզաբանելու նպատակով Tert.am Life–ը կապ հաստատեց Հրանուշի հետ։

Դերասանի կինը նկատեց, որ լուսանկարները հրապարակելուց հետո ինքն էլ է նկատել, որ քննարկումներ են սկսվել։ «Շատերը շտապեցին ենթադրել, որ բալիկի ենք սպասում։ Իրականում, զգեստի կտրվածքն է թյուրիմացություն ստեղծել»,– ասաց նա։

Զույգը երկու որդի ունի՝ 6-ամյա Վարդանը և 4-ամյա Ֆելիքսը։ Հրանուշը նկատեց, որ ինքն ու Գոռն ընտանիքը համալրելու ցանկություն ունեն և եթե նման նորություն ունենան, սիրով կխոսեն այդ մասին։ «Մենք դեռևս բալիկի չենք սպասում, թեև դեմ չենք։ Երրորդ երեխա էլ, չորրորդ էլ ցանկանում ենք ունենալ, բայց դեռևս նման նորություն չունենք»,– ասաց դերասանի կինը։

Աղբյուրը`Life.tert.am

 

Facebook Comments