«Դեմ եմ դայակներին դիմելուն և չեմ հանդուրժի, որ մեկ այլ կին խնամի բալիկիս». Սիմա Բաղդասարյանը՝ երեխայի լուսանկարը չհրապարակելու պատճառի մասին

    5750

    Exclusive

    Արմենիա TV–ի «Բարի լույսի» տաղավարից արդեն մեկ շաբաթ է, ինչ կրկին իր ջերմ բարի լույսն է մաղթում ու գեղեցիկ ժպիտով դրական էմոցիաներ պարգևում նորաթուխ մայրիկ Սիմա Բաղդասարյանը: Հաղորդավարուհին տևական ժամանակ է, ինչ չէր աշխատում, փոխարենը՝ զբաղվում էր մեկ այլ ոչ պակաս հաճելի ու անփոխարինելի գործով. խնամում էր իր առաջնեկին ու վայելում նրա անմեղ ու նոր կյանք մտած աչուկները: Իր հղիության, մամայական առօրյայի ու կրկին եթեր վերադառնալու մասին հաղորդավարուհին առաջին անգամ անկեղծացել է և պատմել ShowBiz.am-ին:

    Հաղորդավարուհին մայրիկ է դարձել  2018 թվականի հունվարի 18-ին: Փոքրիկ Վիկտորյան շատ սպասված է եղել ծնողների համար. նրան սպասել են համատեղ ամուսնության շուրջ 7 տարվա ընթացքում. «Ես նրա մասին երազել եմ շատ երկար տարիներ. դա պարզապես երազանք է եղել, որն իրականացավ մի քիչ ուշ՝ ամուսնության 7-րդ տարում»,- ShowBiz.am-ին պատմում է Սիման:

    Երեխայի անվան ընտրության հարցում ծնողները չեն տատանվել ու երկար մտածել. ամեն բան շատ պարզ էր. «Փոքրուց ես շատ սիրել եմ Վիկտորյա անունը և գիտեի, որ եթե աղջիկ ունենամ, անվանելու ենք այդպես: Ամուսինս նույնպես սիրում էր այդ անունը, և, ի դեպ, նրա տատիկի անունը նույնպես Վիկտորյա էր, և այդպես էլ դրեցինք :

    Սիման նշում է, որ 4 ամսական Վիկտորյան, մեծամասնության կարծիքով, ավելի շատ մայրիկին է նման, թեև հայրիկին էլ ունի նմանություն. «Ինձ որախացնում է այն, որ փոքրիկս լացկան չէ, շատ հանգիստ է, և հուսով եմ ՝ այդպես էլ կշարունակվի: Հանգիստ կարող եմ ասել, որ անքուն գիշերներ չեմ ունեցել ես: Զգում եմ, որ արդեն հստակ բնավորության գծերն է իր ձևավորում, ինչպես նաև տեսնում եմ, որ պահանջկոտ աղջիկ է», – ժպիտով նշում է Սիման:

    Հաղորդավարուհին ոգևորությամբ պատմեց, որ շատ հեշտ ու հանգիստ հղիություն է ունեցել, իրեն ոչնչից, կարելի է ասել, որ չի զրկել 9 ամիսների ընթացքում. «Մինչև վերջին օրը հաճախել եմ աշխատանքի, սպորտի. բոլորն ինձ հումորով ասում էին, որ «հալովս չեմ մնում»: Ունեցել եմ հեշտ ծննդաբերություն ու հետծննդաբերական կյանք:

    Սիման խոստովանում է, որ մինչև մայրիկ դառնալը շատ անգամ նույնիսկ վախենում էր ուրիշի երախային գրկել կամ դիպչել. չէ՞ որ նրանք այնքան փոքրիկ են ու նուրբ: Այ իսկ իր սեփական երախային ունենալուց հետո հաղորդավարուհին շատ արագ  ու ճկուն է անցնում այդ բոլոր փուլերը, հեշտ ադապտանում մամայական առօրյային ու բոլոր գործողություններին. «Երբ գրկում ես քոնին, հասկանում ես, որ առանց վախի կարող ես և՛ կերակրել, և՛ գրկել. հասկանում ես, որ շատ բաներ գիտեիր, պարզապես դրանք կիրառել էր պետք. դրանք մայրական բնազդներ են, որ ակամայից են ի հայտ գալիս ու դրսևորվում: Բացի դա, գուցե նրանից էր, որ շատ ավելի վաղ տարիքում չեմ մայրացել, այլ մի քիչ ավելի հասուն տարիքում, երբ արդեն պատրաստ էի դրան:

    Չմոռացանք Սիմայից ճշտել նաև՝ արդյո՞ք ունեցել է հետծննդաբերական դեպրեսիա, որը շատ ու շատ մայրիկների է բնորոշ. «Հետծննդաբերական դեպրեսիա կարող եմ ասել, որ մի քիչ ուշ ինձ մոտ սկսվեց: Ես հասկացա, որ երևի դա է, քանի որ մի փոքր ավելի զգայուն էի դարձել ու նյարդային: Բարեբախտաբար, ուշ սկսվեց, շուտ էլ անցավ: Այժմ վստահ կարող եմ ասել, որ ճիշտ բալանսի մեջ եմ»:

    Եթեր վերադառնալու միտքն ու նպատակը հաղորդավարուհին ունեցել է դեռ շատ վաղուց՝ ծննդաբեությունից առաջ: Նա նշում է, որ իր ողջ գիտակից կյանքում իրեն հիշում է աշխատելիս, և անգամ արձակուրդը, եթե 2 շաբաթից ավել է լինում, իրեն ձանձրացնում է: «Ես պատրաստ էի հիվանդանոցից դուրս գրվելուն պես հաջոդ օրը գալ աշխատանքի. ադյքան լավ էի զգում ինձ, սակայն ինչ-ինչ պատճառներով չստացվեց: Սակայն այսօր, երբ կրկին աշխատում եմ, երեխային խնամում է մայրս: Երեխայի խնամքի հարցում ինձ շատ է օգնում նաև ամուսինս, ով ոչ թե որպես պարտականություն է անում դա, այլ հաճույքով ու սիրով»,- ասում է նա ու հավելում, որ շատ դեմ է դայակների օգնությանը դիմելուն և չի հանդուրժի, որ իր բալիկին խնամի, պահի և խաղացնի մեկ այլ կին:

    Սիման վերադառնում է եթեր ու հասկանում, որ ոչինչ չի փոխվել. միայն կարոտած դեմքեր են. «Մարդիկ, ում շատ էր կարոտել: Ուրախ էի, որ հանդիպեցի ընկերներիս, միակ դրական պահն էր. ոչ մի ուրիշ բան փոփոխված չէր. ես վերադարձա իմ աշխատանքին»:

    Զրույցի վերջում Սիմայից հետաքրքրվեցինք, թե ինչու չի հրապարակում դստեր լուսանկարները և երբ վերջապես ցույց կտա փոքրիկ Վիկտորյային. «Իմ սոցցանցային էջերը հասանելի են միայն իմ մտերիմների, հարազատների ու ընկերների համար, և ես շատ հրապարակումներ չեմ անում: Գիտենք, որ այսօր շատ են այն մարդիկ, ովքեր սպասում են մեկ հրապարակում անելուդ, որպեսզի իրենց չար ու ոչ կարևոր կարծիքն ու մեկնաբանությունը թողնեն. ես վախենում եմ վատ մեկնաբանություններից և դրանով իսկ փոքրիկիս փորձում եմ պաշտպանել վատ ու բացասական էներգիայից»:

    Նյութը՝ Կիմա Միրզոյանի

    Facebook Comments