Ես ապրում եմ հանգիստ՝ առանց կողակցիս, հարազատիս, ընկերոջս, գործընկերոջս որևէ բան անդադար ապացուցելու մոլուցքով. Մերի Ներսիսյան

    2044

    Հաղորդավարուհի Մերի Ներսիսյանը օրեր առաջ նշել է ծննդյան 32-ամյակը, որի առիթով նա պատասխանել է Life.panoram.am-ի հարցերին:

    – Ո՞րն է եղել Ձեր ամենահիշարժան տարեդարձը:

    – Երբ 7 տարեկան էի, մայրիկս որոշեց, որ ծննդյանս տոնին պետք է հրավիրել դասարանիս բոլոր աղջիկներին, մոտավորապես 20 երեխա: Անչափ աղմկոտ, բայց շատ ուրախ օր ստացվեց:

    – Ձեր կյանքի ճակատագրական տարիքը:

    – Մի քանիսն են. 17 տարեկանում կատարել եմ կյանքիս կարևոր քայլը, ընդունվել եմ ԵՊՀ անվճար հիմունքներով: 19 տարեկանում ընդունվել եմ աշխատանքի հեռուստատեսություն ու ծանոթացել ապագա ամուսնուս հետ: 23-ում ծնվել է առաջին բալիկս, 29-ում երկրորդը, 31-ում երրորդը: Թերևս սրանք կառանձնացնեմ:

     – Պահորը կյանքն ավելի լուսավոր դարձրեց:

    – Երբ հանդիպեցի Գոռին, դրանից հետո ամեն բան փոխվեց:

    – Կինն ու տարիքը հակամարտության մեջձեր մեջ ո՞վ է հաղթում:

    – Ինձ համար հակամարտությունների տարիքը դեռ սկսված չէ, երևի երբեք չի էլ սկսվի:

    – Որն է Ձեր գլխավոր առավելությունը:

    – Դրանք շատ են: Ես հիանալի մանկություն եմ ունեցել ու հիմա վայելում եմ դրա արդյունքները: Մենք բոլոր թելերով կապված ենք մեր մանկության հետ, մեր բոլոր խնդիրները, կոմպլեքսները գալիս են մանկությունից: Ես ապրում եմ հանգիստ՝ առանց կողակցիս, հարազատիս, ընկերոջս, գործընկերոջս որևէ բան անդադար ապացուցելու մոլուցքով:

    – Իսկ որո՞նք են ամենաակնառու թերությունները:

    – Շատ ուրախ եմ, որ երկար մտածեցի այս հարցին պատասխանելիս:

    – Եթե ժամանակը կարողանայիք հետ տալի՞նչը կշտկեիքկփոխեիք:

    – Դպրոցական տարիներին մի քանի լեզու կսովորեի:

    – Կյանքն ի՞նչ գույնի ունի ձեզ համար:

    – Պաստելային գույների մեջ:

     – Ո՞ւր են տանում նպատակներըդեպի ո՞ւր եք քայլում:

    – Քայլում եմ առաջ, երբեք հստակ չեմ պլանավորում. ենթագիտակցությանս մակարդակով, սակայն ճանապարհը գիտեմ, բայց այդ մասին ոչ մտածում եմ, ոչ էլ բարձրաձայնում, ուղղակի Աստծուն հավատալով՝ գնում եմ առաջ:

    Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

    Աղբյուրը՝ Life.panorama.am

    Facebook Comments