Ես հերքում եմ այդ լուրը. Պրոդյուսերը՝ երգչուհի Նարե Գևորգյանի հետ կապ մասին

1430

Երգչուհի Նարե Գեւորգյանի եւ նրա պրոդյուսեր Արման Պետրոսյանի սիրավեպի մասին բամբասանքները վաղուց են պտտվում, սակայն նրանցից եւ ոչ մեկը լուրը չի հաստատում: Նրանք հաճախ են միմյանց հետ հայտնվում տարբեր երեկույթների, ջերմ լուսանկարվում, ինչն էլ անընդհատ խոսակցությունների պատճառ է դառնում: Սակայն վերջին շրջանում Արմանն իր ֆեյսբուքյան էջում Նարեի հետ միասին գրկախառնված լուսանկար էր հրապարակել, որի ներքո գրված մեկնաբանությունները նրանց՝ միասին լինելու կասկածները կարծես թե հաստատում են: Այս մասին խոսելու եւ լուրը հաստատելու նպատակով Life.panorama.am-ը կապ հաստատեց Արման Պետրոսյանի հետ, ով, սակայն, չշտապեց կարծիքները հաստատել եւ հերքեց, որ իր եւ Նարեի միջեւ սիրային կապ կա:

«Նարեի հետ արդեն 1,5 տարի է, ինչ աշխատում  եմ, եւ մեր համատեղ  գործունեության հենց սկզբից այդ խոսակցություններն անընդհատ շրջանառվում են, բայց պետք է ասեմ, որ լուսանկարներից, կամ միասին որեւէ երեկույթի գնալու փաստից սխալ է նման կարծիք կազմելը: Եթե այս անգամ խոսքը Գառնիում արված նկարի մասին է, ապա մենք այնտեղ էինք գնացել տեղանքը տեսնելու, քանի որ շուտով այնտեղ կնկարահանվի Նարեի հերթական տեսահոլովակը: Այնպես որ, եթե մի լուսանկարից մարդիկ մտածում են, որ մեր միջեւ անձնական կապ կա, ուզում եմ նրանց հիասթափեցնել, ես հերքում եմ այդ լուրը: Ընդ որում, եթե լուրը իսկություն լիներ, լուսանկարի մեկնաբանություններին թե ես, թե Նարեն կպատասխանեինք: Կարող եմ նաեւ վստահ ասել, որ ես էլ,  Նարեն էլ հասուն մարդիկ ենք, եթե մեր կյանքում նորություն լիներ, ապա հաստատ ինքներս այդ մասին կհայտնենք, գաղտնի պահելու իմաստ պարզապես չկա»,- նշեց Արմանը:

Հարցին, թե մտերմիկ լուսանկարները գուցե պրոդյուսերի կողմից արված խորամանկ քա՞յլ է, որպեսզի սեւ PR-ի տեսքով եւս Նարեի մասին շատ խոսվի, պատասխանեց.

«Միանշանակ՝ ոչ, եւ բացի այդ, Նարեն այն երգչուհին չէ, որ սեւ PR-ի կարիք ունենա: Նարեն սիրված ու ճանաչված երգչուհի է: Ես հավասարակշռված ու հանգիստ մարդ եմ, մարդկանց նման կարծիքները, մեկնաբանություններն ինձ հունից չեն հանում»:

Անդրադառնալով Նարե Գեւորգյանի առաջիկա ծրագրերին՝ Արման Պետրոսյանը նշեց.

«Շուտով վերջապես կներկայացնենք Նարեի եւ Արաբո Իսպիրյանի տեսահոլովակի պրեմիերան, որը վաղուց է նկարահանված, բայց ցուցադրումն անընդհատ հետաձգվում է: Բացի այդ, առաջիկայում պատրաստվում ենք 2-3 տեսահոլովակ նկարահանել, կարծում եմ՝ սեպտեմբերի 21-ին Նարեն իր հանդիսատեսին անակնկալ կմատուցի»:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Աղբյուրը՝ Life.panorama.am

Facebook Comments