«Ես չեմ ամաչում իմ տարիքից». Դիանա Գրիգորյանի տարեդարձի անակնկալներն ու հայտնի հյուրերը

    8641

    Պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը երեկ տոնել է ծննդյան տարեդարձը, ինչի առթիվ կազմակերպված խնջույքին ներկա են եղել նրա մտերիմները։

    Դիանա սիրում է տարեդարձի օրը։ ԱTert.am Life–ը ներկա է եղել երեկույթին ու ներկայացնում է օրվա լուսանկարներն ու հոբելյարի հետ զրույցը։յն լավ առիթ է տարին ամփոփելու, ձեռքբերումները հասկանալու, շրջապատող մարդկանց ջերմությունը զգալու համար։ Տարեդարձի օրը, ըստ հոբելյարի, լի է եղել անակնկալներով։

    Օրը տոնել Դիանան սկսել է կեսգիշերին։ Ասում է` կեսգիշերային հյուրերի կազմը, գրեթե, անփոփոխ է` եղբայրը, կնքահայրը, Ժաննա Բուտուլյանը, Անուշկա Մարգարյանը, Կարեն Ասլանյանը, իր աշխատանքային թիմի անդամները, որոնք ամեն տարի կեսգիշերն հյուրընկալվում են իրեն և տոնի վերածում օրը։

    «Իմ թիմն ինձ համար աշխատանքային խումբ չէ, իմ ընտանիքն է, որի անդամները յուրաքանչյուր պահի կողքիս են։ Կան մարդիկ, որոնց հետ չեմ աշխատում, սակայն միշտ կողքիս են։ Օրինակ, Կարեն Ասլանյանի հետ համագործակցության ավարտից հետո ավելի ենք մտերմացել։ Ուրախացնում է, որ մտերմությունը պայմանավորված չէ աշխատանքով,– ասաց նա ու հավելեց, որ շատ է կարևորում ջերմությունն ու անկեղծությունը, որ տեսնում է շրջապատի հետ հարաբերություններում։ –Չունեմ, մարդիկ, որոնց հետ հարաբերությունները ձևական են։ Եթե անգամ, եղել են այդպիսի մարդիկ, ժամանակի հետ ֆիլտրել եմ նրանց»։

    Դիանան նկատեց, որ ծաղկեփնջերի ու շնորհավորանքների պակաս չի ունեցել։ Կեսգիշերին ԱՄՆ–ից զանգահարել ու իրեն շնորհավորել է երեխաների հայրը` Դավիթը` ուղարկելով նաև գեղեցիկ ծաղկեփունջ։ Ղեկավարության կողմից ստացած ծաղկեփունջն էլ նրան շատ է ուրախացրել. «Այ դա է երջանկությունը, երբ աշխատում ես մի կառույցում, որտեղ ունես մեծ հարգանք, որտեղ ղեկավարներն ուղղակի ղեկավար չեն, քո ընկերն են ու հարգանքի արժանի  մեծատառով մարդիկ։ Հաճախ մարդիկ մտածում են բարեկամ, ծանոթ, ընկեր, սիրած ունես, մինչդեռ դու ամեն ինչի հասնում ես քո աշխատանքով»։

    Որպես կանոն` Դիանան տարեդարձը տոնում է խնջույքով։ Ասում է` այս տարի այդ օրը նկարահանումներով պետք է Հունաստանում լիներ, սակայն ծրագրերը փոխվել են։ «Ամեն բան մայրս է կազմակերպել։ Եթե մայրս չլինի, իմ օրը, առհասարակ, իմ կյանքը դժգույն կդառնա։ Ես, լինելով շատ ծանրաբեռնված, ոչինչ չէի հասցնի անել։ Ամեն օր գալիս էի տուն, մայրս հարցնում էր` այս կամ այն բանով զբաղվե՞լ ես, ասում էի` ոչ։ Ամեն ինչ ինքը կազմակերպեց։  Նույնիսկ հագուստիս համար ինքն է  կապի մեջ եղել Արփինե Կոշտոյանի հետ։ Արփինեն մի անգամ զգեստը բերեց, փորձեցի, հաջորդ օրը կարած բերեց, կարծես, վիրտուոզ լինի, 1 օրվա ընթացքում հագուստը  կարում է,– ասաց նա ու հավելեց, որ սրահի ընտրության հարցում  մայրիկին օգնել է երգիչ Մհերը,– Իրենք ամեն ինչ արեցին, ինձ ասացին` ժամը 6–ին կներկայանաս։) Մհերը միշտ ամեն ինչ անում է, որպեսզի օրս տոն դառնա։ Ինքն ու Ռոզան նաև երգեցին միջոցառման ժամանակ»։

    Դիանան շեշտեց, որ տարիքից չի վախենում, չի էլ թաքցնում «36» թիվը։ Ոգևորությամբ պատմեց, որ շատերն իրեն ասում են, որ շատ ավելի երիտասարդ էր երևում, իսկ ԱՄՆ–ում, երբ կիսատաբատով է, առանց դիմահարդարման, նույնիսկ կարծում են, թե ինքն ու աղջիկը քույրեր են։ «Մի անգամ էլ ինձ հրաժարվեցին գարեջուր վաճառել` ասելով, ե անչափահաս եմ,– ծիծաղելով պատմեց նա, ապա հավելեց,– քանի որ 16 տարեկանից եթերում եմ, Հայաստանում շատերն ինձ հիշում են այդ ժամանակվանից ու տեսնելիս ասում են, որ շատ լավ եմ պահպանվել։ Մեկ–մեկ ասում են` ինչ լավ եք պահպանվել, մենք փոքր էինք, Ձեզ հիշում ենք եթերից։ Հարցնում եմ` քանի՞ տարեկան եք, պարզվում է` իմ հասակակիցն են։ Ասում եմ, ախր, երբ դուք փոքր էիք, ես էլ էի փոքր։) Ես 21 տարեկանում ամուսնացել եմ, երևի, տեսնում են  13 տարեկան աղջիկ ունեմ, մտածում են` մեծ եմ։ Իրականում չեմ կարծում, որ 36 տարեկանը մեծ է։ Յուրաքանչյուր տարիք իր գեղեցկություն ունի ու նոր փուլ է բերում, որի հետ սկսում ես ավելի արժևորել կյանքը։ Ես համամիտ եմ, երբ մեծերն ասում են, որ կյանքը փոքրիկ դասամիջոց է, որից հետո քեզնից մնում է քո ապրածն ու թողածը։ Ես շնորհակալ եմ Աստծուն, որովհետև տարիների հետ հասկանում ես, որ ոչ թե մեծանում ես, այլ ապրում»։

    Դիանային ոգևորում է, որ շատերն իրեն ասում են, թե 25 տարեկանի տեսք ունի։ Պրոդյուսերը հետևում է արտաքնին, սակայն շեշտում է, որ ամեն ինչ անում է «բնական» սահմաններում։ «Ես չեմ ամաչում իմ տարիքից, հատկապես,  հիմա, երբ տեսնում եմ երիտասարդ աղջիկների, որոնք ամբողջությամբ փոխել են իրենց։ Քասթինգի են գալիս 21-22  տարեկան աղջիկներ, որոնք արդեն փոխված են։ Ես հպարտ եմ, որ լինելով 36 տարեկան, անգամ մազերս չեմ ներկել։ Որևէ միջամտություն չեմ արել` բացառությամբ մաշկային խնամքի, որը նորմալ է։ Սպորտով եմ զբաղվում, ամեն ինչ անում եմ, որ մարմինս իդեալական լինի»,– ասաց նա։

    Տորթի մոմերը փչելիս Դիանան մտապահել է նվիրական երազանք, հավատում է, միշտ պետք է երազել։

    «Յուրաքանչյուր մարդ պետք է երազի, դա  ուժ ու թև է տալիս` թռչելու և հասնելու երազանքին։ Ամենամեծ ցանկությունս  այն է, որ իմ ծնողը լինի առողջ ու երկար տարիների կյանք ունենա։ Հայրս մահացել է, եթե մայրս կողքիս չլինի, ես կորբանամ։ Ցանկությունս է, որ երեխաներս լինեն առողջ, երեխաներիս հայրը լինի առողջ, որպեսզի կարողա մեր երեխաներին հասցնել իրեն նպատակին։ Օրինակ` հիմա քննարկում ենք ԱՄՆ–ում կրթության հարցը, որով ինքը պետք է զբաղվի։ Կյանքում ամենակարևորը առողջությունն ու հաջողությունն են,  որովհետև դրանք չես կարող գնել։ Ամեն բան կարող ես գումարով գնել, բայց Սթիվ Ջոբսը կյանքի վերջին փուլում կարևոր խոսքեր էր ասել` ոչ ոք քո փոխարեն չի պառկի հիվանդի մահճակալին»,– ասաց նա ու հավելեց, որ ունի նաև անհավանական թվացող երազանքներ, օրինակ, որ ինչ–որ մեկը բարեկարգի «Հայֆիլմի» տարածքն ու այն դառնա ժամանցավայր, ինչպես ԱՄՆ–ում  Universal Studios–ն է։

    Լուսանկարները` Էլեն Գասպարյանի

    Հեղինակ Ամալյա Հովհաննիսյան

    Աղբյուրը՝ Life.tert.am

    Facebook Comments