Դերասանուհի Եվա Բաղդասարյանը երեկ նշել է տարեդարձը: Դերասանուհին 24-ամյակի առթիվ խնջույք է կազմակերպել մտերիմ մարդկանց միջավայրում երևանյան ժամանցի վայրերից մեկում: Tert.am Life-ը ներկա է եղել տոնական հավաքույթին, ֆիքսել հետաքրքիր պահերն ու զրուցել հոբելյարի հետ:
Եվայի տոնական օրը սկսվել է դեռ կեսգիշերից: Դերասանուհուն առաջինը շնորհավորել են ծնողները, այնուհետև ընկերները: «Կեսգիշերին ես գտնվում էի ընկերուհուս տանը: Ուղղակի նստած էինք, անգամ չէի նկատել ժամը, որ շուտով ծնունդս է սկսվելու և հանկարծ լույսերը անջատվեցին ու տորթով, փուչիկներով ընկերուհիներս ներս մտան: Ինձ համար իսկապես անսպասելի ու շատ հաճելի անակնկալ էր: Այդպես սկսեցինք միասին տոնել տարեդարձս»,-ասաց նա:
Եվան նշեց, որ տարեդարձի օրը շատ է սիրում և ամեն տարի խնջույք է կազմակերպում: Այս տարվա համար նա նախընտրել էր երկու խնջույք իրականացնել, մեկը՝ առավել ընտանեկան միջավայրում ծնողների մասնակցությամբ, մյուսն արդեն ընկերուհիների հետ ակումբային տարբերակով: Նա նշեց, որ տոնական ձևավորման ու տորթի ընտրության հարցերով անձամբ է զբաղվել:
«Այս տարի որոշեցի գարնանային գույն ընտրել: Միշտ խուսափել եմ կանաչից, բայց այսօր հենց այդ գույնի մեջ էի պատկերացնում թե՛ հագուստս, թե՛ տոնական ձևավորումը: Փորձել եմ իրար համադրել»,-ասաց Եվան:
Դերասանուհին նշեց, որ բազմաթիվ նվերներ է ստացել՝ ծաղիկներ, օծանելիք, զարդեր: Նա դժվարացավ որևէ մաղթանք առանձնացնել, իսկ ինքն իրեն մաղթեց առաջին հերթին ստեղծագործական հաջողություններ. «Որքան մեծանում ես, այնքան շատանում են ապագայի հետ կապված ծրագրերը:
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
Աղբյուրը՝ Life.tert.am