«Եվրատեսիլ 2019». առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած մասնակիցները պատասխանեցին լրագրողների հարցերին (ֆոտո)

    289

    «Եվրատեսիլ»-ի առաջին կիսաեզրափակչի` եզրափակիչ անցած 10 մասնակիցներըելույթից հետո հանդիպեցին լրագրողներին ու իրենց շնորհակալությունը փոխանցեցին երկրպագուներին`իրենց օգտին քվեարկելու համար:

    Երգիչներից շատերը նշում էին, որ չնայած լարվածությանն ու կիսաեզրափակչից դուրս մնալու վախին, սա իրենց կյանքի լավագույն փորձառությունն էր:

    Բացի լրագրողների հարցերին պատասխանելուց, մասնակիցները վիճակահանության օգնությամբ պարզեցին, թե եզրափակչի ո՞ր հատվածում են ելույթ ունենալու, առաջին, թե երկրորդ:

    Հիշեցնենք, որ Թել Ավիվում մանցկացվող «Եվրատեսիլ 2019»-ում Հայաստանը ներկայացնում է Սրբուկը, ով ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչում` մայիսի 16-ին:

    Եվրատեսիլի լուսաբանման գործընկերն է Յուքոմը։ Իսրայել մեկնած Ucom-ի բաժանորդները, միանալով Partner շարժական կապի օպերատորին, կվայելեն ինտերնետն ընդամենը 15դրամ/ՄԲ սակագնով։

    Վեգա Անդրիասյան

    Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

    Աղբյուրը՝ Style.news.am

    Facebook Comments