«Երբ արդեն տորթի պահը գա, կարծում եմ կգիտակցի, որ իր տարեդարձն է»․ Արամեի ու Աննայի դստեր սպասված անակնկալը 2-ամյակի առթիվ

    8196

    Այսօր Արամեի և Աննա Թովմասյանի դստեր՝ Աննա Մարիայի տարեդարձն է։ Լրանում է փոքրիկի 2-ամյակը։

    Tert.am Life-ը զրուցել է Աննա Թովմասյանի հետ։ Վերջինս նշեց՝ բալիկը ստացել է իր համար անչափ սպասված նվեր՝ ավտոմեքենա։ Օրը ծնողները ծրագրել են անցկացնել բնության գրկում։

    «Այս տարի որոշեցինք գնալ քաղաքից դուրս և դա բոլորիս որոշումն էր, որովհետև ցանկությունը  մեծ էր քաղաքային աշխուժությունից կտրվել, գնալ ինչ-որ գողտրիկ անկյուն և լավ ժամանակ անցկացնել։ Բացի դա սա հնարավորություն է, որ մենք էլ մի փոքր հանգստանանք։ Երբ տորթի պահը գա, կարծում եմ, կգիտակցի, որ իր տարեդարձն է»,- ասաց Աննան։

    Փոքրիկ Աննա Մարիան շատ-շատ է սիրում ավտոմեքենաներ և տատիկի կողմից մատուցված նվերի ընտրությունն էլ կապված էր դրա հետ։

    Թե ինչ անակկալ են մատուցելու Աննա Մարիային հայտնի ծնողները, Աննան ասաց․ «Իմ և հայրիկի՝ Արամեի նվերը լինելու է վաղը, քանի որ այսօր քաղաքից դուրս ենք լինելու։ Սակայն թե ինչ անակնկալ ենք պատրաստել՝ ասել չեմ կարող, բարձրաձայնելու ինչ-որ բան չէ»։

    Tert.am Life-ի այն հարցադրմանը, թե գուցե անակնկալը երգի տեսքո՞վ է, Աննան ծիծաղելով արձագանքեց՝ դեռ ոչ։

    Ինչ վերաբերում է փոքրիկի հետաքրքրություններին մայրիկը նշեց․ «Բալիկը շատ է սիրում բատուտի վրա թռնել, ավտոմեքենա քշել, վազվզել։ Շատ ակտիվ է և հետաքրքրություններն էլ նույնն են, ինչ մյուս բոլոր երեխաների դեպքում է»։

    Նշենք, որ զույգի կողմից դստեր անվան հետաքրքիր ընտրությունը՝ Աննա Մարիա, կապված էր այն բանի հետ, որ երգիչ-հայրիկը ցանկացել էր դուստրն ունենա սրբի անուն։

    ՀեղինակԶառա Ղազարյան
    Աղբյուրը՝ Life.tert.am
    Facebook Comments