Երեկ կայացավ Yerevan Jazz Fest-ի բացումը

32

Ինչպես արդեն գիտենք, Երևանում մեկնարկել է ամենամյա միջազգային ջազ փառատոն` Yerevan Jazz Fest 2018-ը:  Նոյեմբերի 7-20-ը այն կանցկացնի Ջազի հայկական ասոցիացիան և և «Մեցցո Փրոդաքշըն»-ը՝ » ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի բացումը մեկնարկեց երեկ Օպերայի և բալետի ազգային ակադեմիակական թատրոնում, իսկ բացման պատասխանատու դերը վստահված էր Գրեմմիի 10-ակի դափնեկիր, շեփորահար Արթուրո Սանդովալին: Շեփորահարը Երևանում  հանդես եկավ Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ՝ Արմեն Հյուսնունցի գլխավոությամբ:

ShowBiz.am-ն արդեն նշել է, որ երաժիշտն այցելել է Հայաստան իր 69-ամյակին ընդառաջ և այստեղ էլ հենց նշել է ծննդյան տարեդարձը: Ինչպես նա է նշում, պարզապես հիացած է այստեղի գեղեցկությամբ և հատկապես կանանցով:

Հիշեցնենք՝  2018 թվականին լրանում է Հայաստանի պետական ջազ նվագախմբի հիմնադրման 80-ամյակը, և Yerevan Jazz Fest 2018-ը նվիրված է նվագախմբի հիմնադիր, դիրիժոր Արտեմի Այվազյանին:

Նյութը՝ Կիմա Միրզոյանի

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
Facebook Comments