Էն Հեթուեյը որոշել է հրաժարվել ալկոհոլից մինչև որդին դառնա 18 տարեկան. դերասանուհին խոսել է պատճառի մասին

    206

    Դերասանուհի Էն Հեթուեյը հայտարարել է, որ հրաժարվում է ալկոհոլից, քանի դեռ որդին՝ Ջոնաթան Ռոզբենքս Շուլմանը չի դարձել 18 տարեկան: Սա Էնից կպահանջի 15 տարի, քանի որ որդին դեռևս 3 տարեկան է:

    Թեմայի վերաբերյալ Boston Common ամսագրին տված հարցազրույցի ժամանակ Էնը մանրամասնել է, որ որոշումը պայմանավորված չէ ոգելից խմիչքների հանդեպ բացասական վերաբերմունքով, «բարոյական» արժեհամակարգով կամ սպիրտային խմիչքների հանդեպ թուլությամբ:

    Ինչպես գրում է Daily Mail պարբերականը, Հեթուեյը նման որոշում է կայացրել սեփական սովորությունների պատճառով, քանի որ օսկարակիր դերասանուհին նախընտրում է օրերով զվարճանալ: Ինքը՝ Հեթուեյը, նշել է, որ վերջին նման երեկույթը տևել է 5 օր, ինչն անհատեղելի է ընտանեկան կյանքի և երեխա դաստիարակելու հետ:

    Աղբյուրը՝ Life.tert.am

    Facebook Comments