Թրենդային ապրանքանիշ աղջիկների համար. Kiara Sky Dip Powder-ի առավելությունները

385

Kiara Sky Dip Powder-ը եղունգների հարդարման նորագույն և նորարարական նյութ է, որը եղունգին հաղորդում է անչափ տպավորիչ տեսք: Kiara Sky Dip Powder-ը համար մեկ վաճառվող Dip Powder ապրանքանիշն է աշխարհում, որը ներկայացվել է Refinery29, Insider Beauty, Today Show և այլ հարթակներում: Kiara Sky-ն այսօր անչափ թրենդային է և մեծ տարածում է գտել սոցցանցերում՝ ունենալով միլիոնավոր դիտումներ և քննարկումների առարկա դառնալով բազմաթիվ հետևորդների շրջանում:

Որո՞նք են Kiara Sky Dip Powder-ի առավելությունները

Kiara Sky Dip Powder-ը եղունգների հարդարման նորագույն տեխնիկա է շուկայում, որը նոր խոսք է մատնահարդարման ինդուստրիայում: Գելային լաքերը ժամանակին անփոխարինելի էին մատնահարդարման գործում, սակայն Dip Powder-ը, կարծես թե, առաջնային տեղ է գրավել ասպարեզում: Հարցը, որը հաճախորդները հիմնականում տալիս են, հետևյալն է. «Ո՞րն է տարբերությունը»: Մինչդեռ և՛ գելը, և՛ Dip Powder-ը առաջարկում են ճկուն և առավել բնական զգացողություն, քան ակրիլային լաքը, դրանք շատ տարբեր են: Dip Powder-ն անհոտ է, և՛ փոշին, և՛ կպչուն ջնարակը, որոնք oգտագործվում են մատնահարդարման ընթացքում: Մինչդեռ գելային ներկերը միանման են իրենց բնական տեսքով, լաքերը բույր են տարածում, որը երբեմն անտանելի է: Ամենատարածված տարբերություններից մեկը գելի և Dip Powder-ի միջև այն է, որ Dip Powder-ը որևէ գործողություն չի պահանջում LED կամ UV լապտերի ներքո, ինչն էլ, ընդհանուր առմամբ, արագացնում է մատնահարդարման գործընթացը: Գելային ներկերը թաց են և մի քանի րոպե են պահանջում չորանալու համար, մինչդեռ Dip Powder-ն ինքնուրույն է չորանում և ամրանում է` ակրիլային ներկի զգացողություն ստեղծելով:

Kiara Sky Dip Powder հնարավորություն է տալիս միևնույն ժամանակ աճեցնել փխրուն, վնասված եղունգներն ու պաշտպանել դրանք, ինչպես նաև ապահովել դրանց անթերի տեսքը: Dip Powder-ը պաշտպանության հավելյալ շերտ է հաղորդում եղունգին, որը կանխում է հետագա կոտրվածքը: Dip Powder-ը պատրաստվում է առանց կոշտ քիմիական նյութերի, համալրված է վիտամիններով, որոնք օգնում են ամրացնել եղունգները և վնաս չեն հասցնի եղունգին: Kiara Sky-ը նաև շատ հեշտ հեռացվում է եղունգից, դա արվում է առանց գործիքների օգտագործման, ինչի շնորհիվ եղունգի մակերեսը չի վնասվում:

Ի դեպ, Հայաստանում Kiara Sky Dip Powder-ը ներկայացված է միայն Color Boom Nail Studio-ում, որտեղ լայնորեն օգտագործվում են բրենդի ոչ միայն Dip Powder շարքը, այլև նորաձև ու գունեղ լաքերը: Բրենդն արդեն իսկ մեծ տարածում է ստացել Հայաստանում ու մեծ պահանջարկ է վայելում կանանց շրջանում:

Facebook Comments