Այս բաղադրատոմսը շատ տարածված է Ճապոնիայում: Բազմաթիվ ճապոնուհիներ օգտվում են այս մեթոդից՝ մաշկի մեռած բջիջները հեռացնելու, մանր կնճիռները հարթելու և մաշկի սև բծերից ու ակնեից ազատվելու համար:
Սափրվելու համար նախատեսված մածուկի վրա (1 ճաշի գդալ ) հարկավոր է կերակրի սոդա ավելացնել (կես թեյի գդալ) և լավ խառնել, ստացված զանգվածը դնել մի կողմ:
Այնուհետև պետք է առանձին կաթսայի մեջ մի փոքր ջուր եռացնել, ավելացնել չորացրած երիցուկի ծաղիկներ, կաթսան հանել կրակից, դնել սեղանին, գլխին սրբիչ գցել և դեմքը պահել կաթսայից դուրս եկող գոլորշու վրա՝ 5-7 րոպեի չափ:
Անմիջապես հետո դեմքին պետք է քսել նախապես պատրաստված զանգվածը՝ խուսափելով աչքերի և շուրթերի շուրջ հատվածից, վերցնել փափուկ խոզանակ, այն պարբերաբար թրջել տաք ջրի մեջ ու թեթև շարժումներով տրորել դեմքը, ապա լվացվել:
Դեմքի ծակոտիները նեղացնելու համար հարկավոր է մեկ այլ տարայի մեջ խառնել «դիմակների» համար նախատեսված կավը և միրամիստին դեղանյութը, մինչև շիլայանման զանգված ստացվի, քսել խոնավ դեմքին, 15-20 րոպե անց լվացվել:
Աղբյուրը՝ Life.panorama.am