Ինչպես նիհարել առանց ջանքերի

2375

«Տղամարդիկ փոքր սիրտ ունեն։ Հարկավոր է լինել փոքրիկ ու նիհար՝ այնտեղ տեղավորվելու համար»
Կոկո Շանել

Եթե դուք ծույլ եք,դանդաղաշարժ և ցանկանում եք հասնել ինչ-որ արդյունքի առանց շատ չարչարվելու, ապա նիհարելու այս տարբերակը հենց ձեզ համար է: Ձեզ առաջարկում ենք մի քանի հեշտ տարբերակ նիհարելու համար՝ առանց հոգնեցնող մարզանքների ու խիստ դիետաների:

1․Մի գնեք կասկածելի սնունդ

Հաճախ սննդի փաթեթավորման վրա գրված է՝ առանց շաքարի, սակայն դա միշտ չէ այդպես: Մարքեթինգը մարդկանց խաբելու մի մեծ գիտություն է, որն օգտագործողներն ունեն իրենց շահերը:

2․ Կերեք այն ժամանակ, երբ սով եք զգում
Հերթական չիփսերն ու արևածաղիկը, որը մեր երեկոյան սեղանի մի մասն են կազմում, իրենց մեջ ներառում են մեծ կալորիաներ: Ուտելուց առաջ միշտ մտածեք. ուտում եք, որովհետև սովա՞ծ եք, թե՞ անգործ:

3․Մի տրվեք ձեր թուլություններին
Եթե պատահաբար կամ ոչ պատահաբար օգտագործել եք քաղցրավենիք, մի տրվեք գայթակղությանն ու շարունակեք այն այն մտքով, որ դիետան, միևնույն է, ձախողված է. ամենևին էլ ոչ: Մեր օգտագործած սննդից ստացված էներգիան պետք է ծախսել: Իսկ չարաշահելու դեպքում այն մնում է որպես ճարպ, որը թույլ չի տալիս նիհարել:

4․ Ծամեք սնունդը
Բոլորիս հայտնի է, որ լավ ծամած սնունդն ավելի հեշտ է մարսվում ու ավելի շատ է ներգիա է տալիս: Սնունդը լավ ծամելու դեպքում ավելի շուտ կկշտանաք ու երկար ժամանակ սովի զգացում չեք ունենա:
Այս խորհուրդների արդյունավետությունը իր փորձով ապացուցում է Ալինա Ժդանովան, ով մեկ տարում նիհարել է 25 կիլոգրամ։

 

Facebook Comments